Քաղաքական

02.04.2019 21:09


Պուտինը կարևորում է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ակտիվացումը

Պուտինը կարևորում է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ակտիվացումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարևորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ակտիվացումը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Կրեմլի պաշտոնական կայքը, այդ մասին Պուտինը նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում:

«Իլհամ Ալիևը տեղեկացրեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ղարաբաղյան կարգավորման շուրջ իր հանդիպման գնահատականների մասին, որը տեղի էր ունեցել Վիեննայում մարտի 29-ին։

Վլադիմիր Պուտինն ընդգծել է Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացի ակտիվացման կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Պուտինը հայտնել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ այսուհետ ևս աջակցություն ցուցաբերել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման ճանապարհների որոնման հարցում, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով։

Այս խորագրի վերջին նյութերը