Կարծիք

03.04.2019 09:10


Փաշինյանը հերթական անգամ դեմ է գնում սեփական անցյալին

Փաշինյանը հերթական անգամ դեմ է գնում սեփական անցյալին

Վերջերս բավականին հնչեղություն ստացավ Հայ Մեծ Արվեստագետ Կոնստանտին Օրբելյանի աշխատանքից ազատման հարցը։ Ստեղծվեց մի իրավիճակ, երբ բոլորը մեղադրում էին Մշակույթի չեղած նախարարության չեղած նախարարի չեղած պաշտոնակատարին։ Սակայն, երբ կոլեկտիվի հետ հանդիպեց Նիկոլը, ու սկսեց հիմնավորել ազատման պատճառները, այդ թվում՝ շատ փնթի ձևով, օրինակ՝ տարիներով կուտակված 92,000,000 դրամ պարտքը որպես խախտում ներկայացրեց, հույսն էլ կրկին սեփական զոմբիների բանակին ցույց տալ, որ սա Հին համակարգի կադր է։

Փաշինյանին հիշող մարդիկ, կարծում եմ, դեռ կան, այն ժամանակ երբ նա իշխանություններին մեղադրում էր յուրայիններին աշխատանքով ապահովելու համար, սակայն այսօր նույնն անում է ինքը՝ քաղաքացիներին բաժանելով քայլարածների և հակահեղափոխականների։

Երբ իրենց՝ անանցյալ, կաֆեներում մաքսիմում մենեջեր աշխատածներին նախարար էր նշանակում, երբ 88 պատգամավորից առավելագույնը 10-ն են քիչ թե շատ կենսափորձով, երբ ՀՔԾ կամակատար, մերժված փաստաբան Վահեգրիգորյաններին կյանքի գնով ՍԴ անդամ դարձնելու հարց կա օրակարգում, պատրաստ է թեկուզ սեփական դեբիլներին ընդունել աշխատանքի տարբեր բարձր պաշտոնների, միայն թե նրանց կենսագրությունում առկա լինի քայլելու վերաբերյալ տեղեկատվություն։

Մաեստրո Օրբելյանը չի քայլել, նա ուղղակի իր գործն է արել ու շարունակելու է լինել ու սերունդները հաստատ իրեն միանշանակ են հիշելու, որովհետև արվեստագետը իր կատարած գործով է հիշվում, այ դուք արդեն կորցրել եք իրականության զգացումը՝ կարծելով, որ պատմական դրական կերպար եք։

Դուք այսօր նպատակաուղղված քանդում եք մեր պետության հիմքերը՝ Սկզբում եկեղեցին, հետո՝ Ընտանեկան արժեքները, հետո՝ բանակը ու մշակույթը։

Նիկոլ դու դառնում ես սպառնալիք մեր պետականության շարունակականությանը։

Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը