Հարցազրույց

Ապրիլ 03, 2019 13:52

«Նախագահ Քոչարյանը կալանավորված է քաղաքական նկատառումներով». Էդվարդ Ֆիցջերալդ

«Նախագահ Քոչարյանը կալանավորված է քաղաքական նկատառումներով». Էդվարդ Ֆիցջերալդ

NEWS.am-ը զրուցել է բրիտանացի իրավաբան, Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Էդվարդ Ֆիցջերալդի հետ:

–Պարո՛ն Ֆիցջերալդ, այն պահից, ինչ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է անցած տարվա դեկտեմբերին, չեն դադարում քննարկումներն առ այն, թե կարելի՞ է արդյոք նրան քաղբանտարկյալ համարել։ Ըստ Ձեզ, Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյա՞լ է։

–2018թ. մայիսից սկսած` ինչ վարչապետ պարոն Փաշինյանը եկել է իշխանության, ցավոք, Հայաստանում մարդու իրավունքների վիճակը սկսել է վատթարանալ: Ակնհայտ է, որ ՀՀ կառավարությունը թերանում է պաշտպանել իրավունքի գերակայության սկզբունքը և մարդուիրավունքները: Նրանք իրականացնում են արդարադատության մերժում պարոն Քոչարյանի հանդեպ, որը կամայական է և իհարկե ունի քաղաքական դրդապատճառներ:

«Քաղբանտարկյալի» սահմանումը մշակվել է Եվրոպական խորհրդի շրջանակներում 2001թ. անկախ փորձագետների կողմից` նպատակ ունենալով գնահատելու ենթադրյալ քաղբանտարկյալներին վերաբերող գործերը: 2012թ. ընդունված թիվ 1900 բանաձևը վերահաստատել է սահմանումը և անկախ փորձագետների կողմից առաջարկված կիրառելի չափանիշները: Այդ ժամանակվանից ի վեր սահմանումը պարբերաբար կիրառվել է Եվրոպայի Խորհրդի կողմից:

Պրն. Քոչարյանին միանշանակ պետք է դիտարկել որպես քաղբանտարկյալ, քանի որ վերջինիս կալանքը իրականացվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք խախտումներով (Հոդված 5։Ազատության իրավունք, Հոդված 6: Արդար դատաքննության իրավունք և Հոդված 7: Պատիժ` բացառապես օրենքի հիման վրա):Կալանքն իրականացվել է քաղաքական նկատառումներով` հստակ քաղաքական օրակարգի շրջանակում: Ավելին, Քոչարյանն այժմ կալանավորված է խտրականորեն: Վերջինիս կալանքը ոչ իրավաչափ է և կապված է իշխանությունների քաղաքական նկատառումների հետ։

Ուզում եմ ներկայացնել Մարդու իրավունքների ԵԽ հանձնակատարի փետրվարի զեկույցը, որը շեշտել է, որ 2008թ. մարտյան իրադարձությունների կապակցությամբ հարուցված քրեական գործերը պետք է քննել անաչառ` պահպանելով իրավունքի գերակայության սկզբունքը, դատական համակարգի անկախությունը, արդար դատաքննության թափանցիկությունը և երաշխիքները: Զեկույցը կոչ է անում ՀՀ իշխանություններին պաշտպանել անմեղության կանխավարկածը և զերծ մնալ ծայրահեղական և վիրավորական խոսքից հանրային երկխոսություններիշրջանակներում, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ միասնական հասարակություն ձևավորելու և անցյալի տարանջատումները վերականգնելու հարցում:

Վերջապես, ավելի քան ակներև է, որ քաղաքական դրդապատճառներ ունեցող այս աննախադեպ հետապնդումները պրն. Քոչարյանի նկատմամբ իրականացվել են վերջինիս պատժելու և քաղաքական դաշտից հեռացնելու նպատակով:

Այս խորագրի վերջին նյութերը

Վարչապետը չպետք է գնահատի՝ ինքը քաղբանտարկյալ եղե՞լ է, թե՞ ոչ․ Ազարյան

Վարչապետը չպետք է գնահատի՝ ինքը քաղբանտարկյալ եղե՞լ է, թե՞ ոչ․ Ազարյան

Ապրիլ 19, 2019 16:34 Անմակարդակ մարդու ելույթն ինձ վրա չի կարող ազդել:
«Այն, ինչ կատարվում է երկրորդ նախագահի շուրջ, ակնհայտորեն անձնական և քաղաքական վրեժխնդրության հետևանք է»

«Այն, ինչ կատարվում է երկրորդ նախագահի շուրջ, ակնհայտորեն անձնական և քաղաքական վրեժխնդրության հետևանք է»

Ապրիլ 19, 2019 11:55 «Ամենաստոր տեխնոլոգիաների կիրառմամբ ժողովրդի միջից հանեցին անհատականությունը»։
«Եթե կառավարությունը կատարել է խոստումները, վարչապետի վարկանիշն ինչո՞ւ է ընկնում»

«Եթե կառավարությունը կատարել է խոստումները, վարչապետի վարկանիշն ինչո՞ւ է ընկնում»

Ապրիլ 18, 2019 00:36 Դա հեղափոխություն էր, որը շատ կարճ ժամանակ անց վերածվեց իշխանափոխության։
Ողջամի՞տ է արդյոք 6 ամսով հետաձգել դատական նիստը

Ողջամի՞տ է արդյոք 6 ամսով հետաձգել դատական նիստը

Ապրիլ 17, 2019 13:50 Սիլվա Համբարձումյանն ինքն է խճճվել իր ասածներում:
Վահե Հովհաննիսյան. «Մենք ունենք բովանդակային դատարկություն» (տեսանյութ)

Վահե Հովհաննիսյան. «Մենք ունենք բովանդակային դատարկություն» (տեսանյութ)

Ապրիլ 17, 2019 10:24 «Ունենք առանց պատկերացումների կառավարման մոդել»:
Ինչո՞ւ հենց հիմա գրեց․ Ռիմա Դեմիրճյանը՝ Շիրխանյանի նամակի մասին

Ինչո՞ւ հենց հիմա գրեց․ Ռիմա Դեմիրճյանը՝ Շիրխանյանի նամակի մասին

Ապրիլ 16, 2019 11:55 «Ինձ այնքան էլ դուր չեկավ Վահան Շիրխանյանի նամակը։ Շինծու նամակ էր»։
«Մենք կցանկանայինք, որ Փաշինյան-Ալիև շփումները շարունակվեին»․ ԱՄՆ դեսպան

«Մենք կցանկանայինք, որ Փաշինյան-Ալիև շփումները շարունակվեին»․ ԱՄՆ դեսպան

Ապրիլ 16, 2019 09:50 Վերջին մի քանի ամիսներին շատ դրական զարգացումներ են տեղի ունեցել։
«Երկրի ղեկավարը զգացմունքներին, մանիպուլյացիաներին տրվելու իրավունք չունի». Տարասով

«Երկրի ղեկավարը զգացմունքներին, մանիպուլյացիաներին տրվելու իրավունք չունի». Տարասով

Ապրիլ 14, 2019 00:45 «Նոր ղեկավարները երիտասարդ են, անփորձ, հրապարակախոս, զգացմունքային»։
«Հայաստանը երբեք այսքան մեկուսացված չի եղել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)

«Հայաստանը երբեք այսքան մեկուսացված չի եղել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)

Ապրիլ 11, 2019 11:34 «Մտահոգիչ է վարչապետի հոգեկան անհավասարակշիռ վիճակը»։
«Ունենք նոր երևույթ՝ քաղաքական տրանսգենդերիզմ». Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

«Ունենք նոր երևույթ՝ քաղաքական տրանսգենդերիզմ». Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Ապրիլ 11, 2019 09:25 «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրենը՝ հանրային-քաղաքական գործընթացների մասին։
Բացահայտ ճշմարտություն է այն, որ կալանքն ապօրինի է. Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ)

Բացահայտ ճշմարտություն է այն, որ կալանքն ապօրինի է. Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ)

Ապրիլ 10, 2019 20:12 Մարտի 1-ի գործը դեռ պարզա­բանման կարիք ունի, և մեր հանրությունը պետք է տեղեկանա, թե ով ինչ սադ­րանքների դիմեց և գնաց թաքնվեց:
«Եթե մենք ունենանք կարգավիճակ, բայց ԼՂԻՄ-ի սահմաններում, իհարկե` այդ լուծումը մեզ ձեռք չի տալիս»

«Եթե մենք ունենանք կարգավիճակ, բայց ԼՂԻՄ-ի սահմաններում, իհարկե` այդ լուծումը մեզ ձեռք չի տալիս»

Ապրիլ 10, 2019 00:05 Չի կարող լինել վերադարձ անցյալին, լինի դա սահմանների, թե կարգավիճակի առումով։
Աննա Հակոբյանի սկանդալային հարցազրույցը «Ամերիկայի ձայնին»

Աննա Հակոբյանի սկանդալային հարցազրույցը «Ամերիկայի ձայնին»

Ապրիլ 08, 2019 11:13 «Հազարավոր զինվորներ իրենց կյանքը տվել են հանուն ոչնչի»։