Մեկնաբանություն

Ապրիլ 03, 2019 16:20

Ինչո՞ւ 1996թ. տապալվեց սահմանադրական կարգը. հարցի գինը՝ 10 միլիարդ դոլար

Ինչո՞ւ 1996թ. տապալվեց սահմանադրական կարգը. հարցի գինը՝ 10 միլիարդ դոլար

Նախորդ տարի տեղի ունեցած իշխանափոխությունից հետո քայլարածները որոշեցին բացել պատմաքաղաքական «Պանդորայի արկղը»։

Նիկոլ Փաշինյանը գնաց քաղաքական հետապնդումների, պատմության սեփական մեկնաբանության ու անձնական վրեժխնդրության ճանապարհով։ Արդյունքում՝ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով կալանավորվել է Ռոբերտ Քոչարյանը։ Ապացույց չկա, բայց կան մեղադրանք ու կալանավոր։

Ու թեև հայտարարվել էր, որ «Մարտի 1»–ի գործն ամբողջությամբ բացահայտվել է, իրականությունը լրիվ այլ է։ Նախ՝ որևէ առաջընթաց չկա 10 զոհի մահվան հանգամանքների բացահայտման ուղղությամբ, և տպավորությունն այնպիսին է, որ Փաշինյանի ՀՔԾ–ն նման խնդիր չի էլ դրել իր առաջ։ Խնդիր էր դրված կալանավորել Քոչարյանին, կալանավորել են։ Սա քաղաքական, այլ ոչ թե իրավական գործընթաց է։

Ինչու է վերաբացվել «Մարտի 1»–ի գործը

Դատելով ամենից՝ «Մարտի 1»–ի գործը վերաբացելով և կոնկրետ մեղավոր նշանակելով՝ Նիկոլ Փաշինյանը ցանկություն ունի հոգեբանորեն մաքրվել 10 զոհի արյունից, քանզի ենթագիտակցական մակարդակում կա մեղքի զգացում։ Քոչարյանին կալանավորելն այդ մեղքի զգացումից ձերբազատվելու փորձ է։

Բացի այդ, Քոչարյանին կալանավորելն ունի նաև քաղաքական հաշվարկի կողմ՝ դուրս թողնել քաղաքական մրցակցին քաղաքական կյանքից։ Թե ինչքանով դա կստացվի, այլ խոսակցության թեմա է։

Փաշինյանը, բնականաբար, ցույց է տալիս, որ ամեն ինչ իր կամքից անկախ է լինում, որ ինքը դատական որոշումներին չի խառնվում, որ ՀՔԾ–ին հրահանգ չի տալիս, և որ իր համար կարևորն անցյալում տեղի ունեցած ապօրինություններին իրավական գնահատական տալն է։ Եթե դա այդպես է, ապա չպետք է լինի ընտրովիություն, տենդենցիոզություն և կողմնակալություն։

1996թ. սահմանադրական կարգի տապալում

Եթե խոսվում է սահմանադրական կարգի տապալման մասին, ապա դա իրականում տեղի է ունեցել 1996–ի նախագահական ընտրությունների ժամանակ։ Լևոն Տեր–Պետրոսյանի՝ «Հաղթանակ, կայունություն, առաջընթաց» կարգախոսի ներքո նախագահության երկրորդ ժամկետի գնալը տեղի է ունեցել ընտրակեղծիքներով, բռնություններով ու արտաիրավական միջամտություններով։ Այդ մասին կան բազմաթիվ վկայություններ, ներառյալ՝ լևոնական իշխանության կարկառուն ներկայացուցիչների ասածները։

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց 1997թ. ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը 1996–ի նախագահական ընտրությունների ու ՀՀ–ում մարդու իրավունքների թեմայով։ Զեկույցում մանրամասն նկարագրված են կեղծիքներն ու դրանց հաջորդած իշխանական վայրագությունները։ Կան կոնկրետ դեպքերի մատնանշումներ։ Բռնության դեպքեր, որոնց այն ժամանակ ընթացք չի տրվել։ 1996–ն, ի դեպ, միակ նախագահական ընտրություններն են, որոնք ԱՄՆ–ը համարել է անարդար։

Այսօր իրավապահներին է 1996–ի թեմայով դիմել «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ով այն օրերին ենթարկվել է բռնության։

Հիմա եթե ՀՀ գլխավոր դատախազությունն ու ՀՔԾ–ն նախկինի էջերն են փորփրում, ապա պարտավոր են ընթացք տալ 1996–ի՝ սահմանադրական կարգի տապալման գործին։ Այդ կարգն, ի դեպ, տապալված է մնացել մինչև 1998–ի իշխանափոխությունը։ 2 տարի, փաստորեն, իշխանությունը բռնազավթվել է Լևոն Տեր–Պետրոսյանի կողմից։ Եթե Փաշինյանի թիմը շրջանցում է այս թեման, ապա ևս մեկ անգամ ապացուցվում է, որ նախ Փաշինյանն ու Տեր–Պետրոսյանը նույն թիմն են ներկայացնում (մեկն ուսուցիչն է, իսկ մյուսը՝ աշակերտը) և, բնականաբար, իրար դեմ չեն գնա, բացի այդ՝ կա ընտրովի ու զանգովի «արդարադատություն», որն իրականացվում է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։

Փաշինյանն ինքն է հայտարարել, որ Վազգեն Մանուկյանը 1996–ի ընտրակեղծիքների զոհ է։ Դե ուրեմն, թող ընթացք տա բազմաթիվ հրապարակումներին ու 1996–ի գործով արդեն իսկ առկա հայցադիմումին։

Հանուն կապիտալի նախնական կուտակման

Իսկ թե ինչու 1996–ին տեղի ունեցավ սահմանադրական կարգի տապալում, առանձին, առավել ծավալուն վերլուծությամբ կներկայացնենք։ Վերնագրում առկա հարցադրման պահով միայն հատուկ ընդգծենք, որ կար կապիտալի նախնական կուտակում Լևոնենց մոտ, և խնդիր էր դրված ամեն գնով պահել այն։

ԽՍՀՄ փլուզումից հետո հսկայական գույք ու սեփականություն կար։ 1994–ից սկիզբ առած լայնամասշտաբ սեփականաշնորհման գործընթացը շրջանցեց հանրության լայն շերտերին։

Լևոն Տեր–Պետրոսյանն ու իր շրջապատը դարձան սովետական տնտեսությունից որպես ժառանգություն մնացած հսկայական գույքը տնօրինող՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։

Մինչ ԽՍՀՄ փլուզումը Հայաստանի ՀՆԱ–ն ժամանակակից մեթոդաբանությամբ հաշվարկելով՝ կազմում էր շուրջ 30 միլիարդ ԱՄՆ դոլար։ Կար գույք, որը սեփականաշնորհվեց ու շատ դեպքերում որպես մետաղի ջարդոն վաճառվեց՝ ՀՀՇ–ական իշխանության «կուռացիայի» տակ։ Թալանը պարզունակ ձևով էր իրականացվում։ Այդ թալանի համար, բնականաբար, պետք է պատասխան տրվեր։ Այդ պատասխանից խուսափելու, կապիտալի նախնական կուտակմանը տեր կանգնելու համար էլ տապալվեց սահմանադրական կարգը 1996–ին։

Լևոն Տեր–Պետրոսյանը որպես ժառանգություն ստացավ 30 միլիարդ դոլարի ՀՆԱ ունեցող Հայաստան, իսկ 1998–ին հանձնեց իշխանությունը՝ 2,5 միլիարդ դոլար ՀՆԱ–ով Հայաստան։

Մի կողմ թողնելով այն օբյեկտիվ պայմանները, որոնց ազդեցությամբ չէր կարող ՀՀ ՀՆԱ–ն չնվազել ԽՍՀՄ փլուզումից հետո՝ արժե անդրադառնալ սուբյեկտիվ գործոններին։ Ի վերջո, գործարանների գույքը, հաստոցները, շինությունները, որպես մետաղի ջարդոն, Պարսկաստանում էին հայտնվում ոչ օբյեկտիվ գործոնների ազդեցության տակ։

90–ականների սկզբում տեղի է ունեցել տոտալ թալան։ 30 միլիարդ դոլարը դարձրել են 2,5 միլիարդ։

Եթե ՀՆԱ–ի պակասեցման օբյեկտիվ գործոնները հանենք, ապա լևոնական իշխանության տարիներին յուրացվել է 10 միլիարդ դոլարից ոչ պակաս գումար։ Դրա համար էլ կեղծում էին ընտրությունները, որ սեփականությունը պահեին։ Ահա այս հարցերը պետք է քննի Նիկոլ Փաշինյանը, եթե որոշել է հետ նայել, բացել «Պանդորայի արկղն» ու արդարադատ երևալ։

1998–ին սահմանադրական կարգը վերականգնած թիմը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, որոշեց չգնալ նախկիններին իրավական ու քաղաքական գնահատական տալու ճանապարհով (դա կոպիտ սխալ էր), քանզի առաջ նայելու խնդիր էր դրված։ Հիմա ճակատագրի հեգնանքով նախկին թալանչիները, ընտրակեղծիքների հիմնադիր հայրերը և նրանց թերմացքներն են դատում Քոչարյանին։

1996–ի գործն, այսպես թե այնպես, բացվելու է։ Նիկոլով, թե առանց Նիկոլ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը

Քայլելով տնտեսական հեղափոխության բլեֆը

Քայլելով տնտեսական հեղափոխության բլեֆը

Ապրիլ 24, 2019 09:21 Փաշինյանի միակ զենքը եղել և մնում է ատելությունը։ Իսկ ատելությամբ հեռու չես գնա։
Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես ներկայացրեց իր ծրագիրն Արցախի հարցով (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես ներկայացրեց իր ծրագիրն Արցախի հարցով (տեսանյութ)

Ապրիլ 23, 2019 14:20 Փաշինյանն ամենածանր գործի վրա է. ապահովում է «թավշյա հեղափոխության» տեսարանային մասն ու անվերջանալի ֆեյսբուքյան «լայվերը»։
Մի ուրվական է շրջում Հայաստանում, Կերենսկու ուրվականը

Մի ուրվական է շրջում Հայաստանում, Կերենսկու ուրվականը

Ապրիլ 23, 2019 12:50 Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ Վանեցյանին թիրախավորելով՝ իրականում թիրախավորել են իրեն։
Բա ասում էր` առարկայական քննարկումներ չկան

Բա ասում էր` առարկայական քննարկումներ չկան

Ապրիլ 22, 2019 18:30 1997թ. Տեր-Պետրոսյանն էլ հարցը կտրուկ էր դնում`պատերա՞զմ, թե՞ խաղաղություն։ Մնում է`Փաշինյանը կրկնի ադրբեջանցիների և սրանց տեսակետները:
Ուկրաինական դասեր Նիկոլ Փաշինյանի համար

Ուկրաինական դասեր Նիկոլ Փաշինյանի համար

Ապրիլ 22, 2019 10:45 Փաշինյանը քաղաքական առումով տեղավորվում է Ուկրաինայի պարտված նախագահ Պորոշենկոյի տիրույթում։
Գալիս է Արթուր Վանեցյանի հետ նկարները ջնջելո՞ւ ժամանակը

Գալիս է Արթուր Վանեցյանի հետ նկարները ջնջելո՞ւ ժամանակը

Ապրիլ 21, 2019 15:50 Հեղափոխականներն իշխանության գալուց հետո դառնում են ոխերիմ բարեկամներ։ Այսպիսին են հեղափոխական ժանրի կանոնները։ 
Դավիթ Սանասարյանով քանդվող կծիկը (տեսանյութ)

Դավիթ Սանասարյանով քանդվող կծիկը (տեսանյութ)

Ապրիլ 21, 2019 13:50 Հեղափոխությունը խժռում է իր զավակներին, իսկ զավակները խժռում են միմյանց։
Քանդուքարափ հեղափոխություն

Քանդուքարափ հեղափոխություն

Ապրիլ 20, 2019 11:05 Հանկարծ հիշել են անմեղության կանխավարկածը․ ավելի շուտ «սորոսական համերաշխության» ոլորտից է։
Նիկոլ Փաշինյանի երկակի ստանդարտները

Նիկոլ Փաշինյանի երկակի ստանդարտները

Ապրիլ 20, 2019 09:01 Այ այսպիսի ընտրովի անմեղության կանխավարկած։ 
Մի՛ մեղադրիր, որ չմեղադրվես

Մի՛ մեղադրիր, որ չմեղադրվես

Ապրիլ 19, 2019 12:55 Մի՛ եղեք Դավիթի պես։ Հարգե՛ք մարդկանց անմեղության կանխավարկածը, այդ թվում նաև՝ Դավիթի պարագայում։
Նիկոլ Փաշինյանի կետը (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի կետը (տեսանյութ)

Ապրիլ 18, 2019 12:25 Փաշինյանն արցախյան բանակցությունների թեմայով իր ու Սարգսյանի «կետերի» տարբերության մասին և՛ ճիշտ է ասում, և՛ սուտ:
Փաշինյանն՝ ընդդեմ Նիկոլի (տեսանյութ)

Փաշինյանն՝ ընդդեմ Նիկոլի (տեսանյութ)

Ապրիլ 17, 2019 17:35 Ախր, կոստյումը չի, որ պետք է գեղեցկացնի պաշտոնը։
Նոր Հայաստանում օրենքները և Սահմանադրությունը գործո՞ւմ են, թե՞ չէ

Նոր Հայաստանում օրենքները և Սահմանադրությունը գործո՞ւմ են, թե՞ չէ

Ապրիլ 16, 2019 21:30 Կարո՞ղ է օրենսդրությամբ ամրագրված խաղի կանոնները շարունակում են գործել, բայց Ռոբերտ Քոչարյանի վրա չեն տարածվում։
Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ ռուսական հեռուստաալիքների (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ ռուսական հեռուստաալիքների (տեսանյութ)

Ապրիլ 16, 2019 13:20 Թուխիկյանի «հուժկու» պահանջից հետո արդեն Փաշինյանն անձամբ «մեյդան» եկավ ու սկսեց կռիվ տալ ռուսական հեռուստաալիքների դեմ։
Ինչո՞ւ Մոսկվան չի հավատում Նիկոլի արցունքներին

Ինչո՞ւ Մոսկվան չի հավատում Նիկոլի արցունքներին

Ապրիլ 16, 2019 00:05 Նիկոլի և իր «շքախմբի» մանիպուլյացիաներին հավատացողների շարքերն արագորեն նոսրանում են։
«Թավշյա հեղափոխության» արյունոտ դեմքը (տեսանյութ)

«Թավշյա հեղափոխության» արյունոտ դեմքը (տեսանյութ)

Ապրիլ 15, 2019 10:40 Ներքին արյունահեղությունը խրախուսելը գործող իշխանությունների միակ տարբերակն է։
Ալեքսանդր Լիտվինենկոն և Անդրանիկ Քոչարյանը՝ ընդդեմ հայ–ռուսական հարաբերությունների (տեսանյութ)

Ալեքսանդր Լիտվինենկոն և Անդրանիկ Քոչարյանը՝ ընդդեմ հայ–ռուսական հարաբերությունների (տեսանյութ)

Ապրիլ 13, 2019 14:10 Անդրանիկ Քոչարյանը միշտ էլ «Լիտվինենկոյի վկա» է եղել։
Մանիպուլյացիան հասավ Ստրասբուրգ․ Փաշինյանի կրեդոն`շուստրիությունը դարձնել քաղաքական կատեգորիա

Մանիպուլյացիան հասավ Ստրասբուրգ․ Փաշինյանի կրեդոն`շուստրիությունը դարձնել քաղաքական կատեգորիա

Ապրիլ 13, 2019 08:20 Օվացիաներ չեղան, դահլիճը չպայթեց բուռն և երկարատև ծափահարություններից։
Հանրահավաք ԵԽԽՎ-ում. Փաշինյանը նոր լսարան է գտել

Հանրահավաք ԵԽԽՎ-ում. Փաշինյանը նոր լսարան է գտել

Ապրիլ 12, 2019 18:35 Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ում կոչ արեց ադրբեջանցիներին հայերի հետ սոցցանցերում շփվել առանց հայհոյանքի ու այսպես ասած՝ քիրվայություն անել:
Կառավարությունը ճանապա՞րհ է բացում նոր օլիգարխի համար

Կառավարությունը ճանապա՞րհ է բացում նոր օլիգարխի համար

Ապրիլ 12, 2019 08:59 Փաշինյանը կոչ էր անում բիզնեսմեններին հարստանալ ու հարստացնել պետությունը և խոստանում, որ պետությունը միայն օգնելու է բիզնեսին։