Աշխարհ

04.04.2019 10:33


Պորոշենկոն համաձայնել է Զելենսկու հետ բանավեճեր անցկացնել մարզադաշտում

Պորոշենկոն համաձայնել է Զելենսկու հետ բանավեճեր անցկացնել մարզադաշտում

Ուկրանիայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ընդունել Է Ուկրաինայի նախագահական ընտրարշավի առաջատար եւ շոումեն Վլադիմիր Զելենսկու՝ բանավեճերը Կիեւի «Օլիմպիյսկի» մարզադաշտում անցկացնելու առաջարկությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բանավեճերի կանոններն ամրագրված են նախագահի ընտրությունների մասին օրենքում,- ապրիլի 4-ին Պորոշենկոյի խոսքից մեջբերում Է անում ՈՒՆԻԱՆ գործակալությունը:- Դրանք կարող են տեղի ունենալ Հանրային հեռուստատեսության հիմքի վրա՝ բոլոր հեռւստաալիքներով հեռարձակմամբ տասնյակ միլիոնիավոր մարդկանց համար: Բայց մարզադաշտ, թող լինի մարզադաշտը: Ես սպասում եմ ձեզ, Վլադիմիր Ալեքսանդրովիչ»:

Մարտի 31-ին Ուկրաինայում կայացել Է նախագահի ընտրությունների առաջին փուլը: Նախնական տվյալներով՝ Զելենսկին ստացել Է ընտրողների քվեների 30,24 տոկոսը, Պորոշենկոն՝ 15,95 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը