Աշխարհ

04.04.2019 18:19


ԵՄ-ում վստահ չեն, որ Զելենսկին եվրոպամետ քաղաքականություն կվարի. The Wall Street Journal

ԵՄ-ում վստահ չեն, որ Զելենսկին եվրոպամետ քաղաքականություն կվարի. The Wall Street Journal

Եվրամիության երկրների պաշտոնատար անձինք անհանգստացած են այն բանից, որ Ուկրաինայում նախագահական մրցավազքի առաջատար Վլադիմիր Զելենսկին առայժմ բավականաչափ պարզորոշ չի դրսեւորել եվրաինտեգրացման իր ձգտումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է այն հոդվածում, որն ապրիլի 3-ին հրապարակվել Է The Wall Street Journal թերթի կայքում:

«Եվրոպայի պաշտոնատարներն ասում են, որ մտահոգություն ունեն այն բանի առնչությամբ, թե Զելենսկին կկարողանա արդյոք դիմակայել Մոսկվային եւ պահպանել Ուկրաինայի եվրոպամետ կուրսը: Նա երբեք պետական պաշտոններ չի զբաղեցրել եւ քիչ մանրամասներ Է բացահայտել կաբինետի ձեւավորման ու երկրի կառավարման իր պլանների վերաբերյալ»,- ասված Է նյութում:

Հրապարակման մեջ բերված Է ԵՄ-ի երկրներից մեկի պաշտոնատարների թվից հրատարակության աղբյուրի խոսքը: Նրա կարծիքով Ուկրաինայի նախագահի պաշտոնում Պյուտր Պորոշենկոյի հետագա գտնվելը, «հնարավոր Է՝ պակաս վատ տարբերակ կլիներ»: Այդ աղբյուրը, խոսելով Զելենսկու մասին, նշել Է, որ «ոչ ոք չգիտի՝ որն Է նրա ծրագիրը, ովքեր են իրականում կանգնած նրա հետեւում»:

Հրատարակությունը նաեւ մեջբերում Է արել մի դիվանագետի խոսքից, որի անունն ու պաշտոնը չեն ճշտվում: Ինչպես նշել Է նա. «ոչ ոք չգիտի՝ ինչ տեղի կունենա», եթե Ուկրաինայի նախագահի ընտրություններում հաղթանակ տանի Զելենսկին:

«Մենք կարող ենք միայն ենթադրություններ անել»,- արձանագրել Է դիվանագետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը