Լրահոս

04.04.2019 20:41


Դատապարտյալին բերված հանձնուքում քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հայտնաբերել են կոշտ զանգվածով փաթեթ

Դատապարտյալին բերված հանձնուքում քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հայտնաբերել են կոշտ զանգվածով փաթեթ

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, ապրիլի 3-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, զննության են ենթարկել դատապարտյալ Լ. Ս.-ի անվամբ քաղաքացի Հ. Ա.-ի կողմից բերված հանձնուքը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, զննության արդյունքում քաղցրավենիքի միջից հայտնաբերվել և առգրավվել է կոշտ զանգվածով 3 փաթեթ՝ ընդհանուր 5.2 գրամ քաշով:

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը