Կարծիք

05.04.2019 09:38


Հակասահմանադրական ցիրկ

Հակասահմանադրական ցիրկ

Հոդված 42. Կարծիքի արտահայտման ազատությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:

2. Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը:

3. Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն

...հեղափոխական իշխանությունն իրավապահ մարմիններին բարեկիրթ կոչ է արել Հայաստանի Հանրապետությունում տապալել սահմանադրական կարգը...

...հեղափոխական տոնացույցում էսօրը կմտնի որպես իշխանության կողմից Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու փորձի օր...

...էսպես՝ հոդված առ հոդված, կարելի է քաղաքացուց խլել սահմադրական իրավունքները՝ հղվելով «ժողովրդի վստահությունը վայելող» իշխանությունների բարեկրթության վրա ու մարդկանց վերջնականապես վերածել նախիրի, երկիրը՝ ախոռի... փորձված սցենար է...

...հեղափոխական իշխանությանը սթափեցնելու միակ տարբերակը նախիր չդառնալու վճռականությունը կարող է լինել միայն և քաղաքացիական հասարակության կոշտ արձագանքը՝ Սահմանադրության հանդեպ էս կարգի ոտնձգություններին... քաղաքացիական հասարակության անվան տակ մասնավոր անձանց միլիոններով տարիներով քաղաքական գործունեություն իրականացրած կեղծ քաղհասարակությունը չէ... մտածող, չհոգնած, չզզված, սեփական անձը, սեփական իրավունքներն ու ազատությունները հարգող մարդիկ... ամբոխն ու վարձկան ակտիվիստը չէ՝ քաղաքացին...

...քաղաքացու օրը էսօր է, քաղաքացու օրը ամեն օր է՝ երբ ժողովրդի անունից քո իրավունքների ու ազատությունների վրա բարձրացրած ձեռքին խփելու ու մի կողմ շպրտելու անհրաժեշտություն կա... երբ բերանը փակած նստելու, «ա դե ինչ ա ասել որ» մտածելու փոխարեն ասելու կա...

...որ ասելիքը չկուտակվի, որ հեղափոխություններ չլինեն, որ հեղափոխությունների կարիք չլինի, որ մարդիկ իրենց ուժեղ զգալու համար ամբոխի չվերածվեն, որ հետո գլխներիդ չտաք՝ տերտերը ոնց էղավ, պապը ոնց էղավ...

© հակասահմանադրական ցիրկ

Վահրամ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը