Լրահոս

05.04.2019 10:50


Նատալյա Օրեյրոն ժամանել է Հայաստան (տեսանյութ)

Նատալյա Օրեյրոն ժամանել է Հայաստան (տեսանյութ)

Հանրահայտ երգչուհի և դերասանուհի Նատալյա Օրեյրոն ապրիլի 4-ի՝ լույս 5-ի գիշերը ժամանել է Հայաստան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, օդանավակայանում լրագրողների հետ հանդիպմանը Օրեյրոն նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում, ինչի առիթով անչափ ուրախ է։

«Մեծ սպասումներով եմ եկել։ Շատ բան գիտեմ երկրի մասին. Մեծ հայկական համայնք կա Արգենտինայում։ Բացի այդ, գրեթե մեկ ամիս է՝ չեմ տեսել ընտանիքիս։ Հայաստանը կլինի մեր միավորման կետը «Անմոռանալի շրջագայության» շրջանակներում»,-ասաց Օրեյրոն:

Ապրիլի 7-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Նատալյա Օրեյրոն Երևանում հանդես կգա իր «Անմոռանալի շրջագայություն» շոուի շրջանակներում։

Այս խորագրի վերջին նյութերը