Հարցազրույց

Ապրիլ 05, 2019 13:40

Սևակ Թորոսյան. «Առկա չէ որևէ երաշխիք, որ Ռոբերտ Քոչարյանի գործը կքննվի արդար դատաքննության միջոցով»

Սևակ Թորոսյան. «Առկա չէ որևէ երաշխիք, որ Ռոբերտ Քոչարյանի գործը կքննվի արդար դատաքննության միջոցով»

Քաղաքական-ֆինանսական բնույթի միջազգային քրեական գործերով ֆրանսիացի փաստաբան Սևակ Թորոսյանը միանում է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով փաստաբանների թիմին։ Դատական նիստն ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա հաջորդող շաբաթների ընթացքում։

-Ինչո՞ւ եք համաձայնվել պաշտպանել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով մեղադրվում է «սահմանադրական կարգի տապալման» մեջ։

-Ես ծնվել և մեծացել եմ այնպիսի երկրում, որն ունի հետհեղափոխական կարգավիճակի 200 տարվա պատմություն։ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված իրավիճակն ինձ անհանգստացնում է։ Բոլոր հեղափոխությունները տեղի են ունենում միևնույն ընթացակարգով․ հանրության էյֆորիայի փուլին հետևում է մաքրման փուլը։ Հեղափոխությանը մշտապես անհրաժեշտ է գլխատում, մեղադրյալ՝ մեղքերի թողության համար, ով կրում է 30 տարվա լարվածության, անարդարության և ատելության համար պատիժը։ Պատահական չէ, որ անկախությունից սկսած գործող երեք նախագահներից ընտրվել է մեկը՝ իբր խորհրդանիշ անհրաժեշտ է, որ այդ խորհրդանիշը լինի եզակի, բացառիկ՝ լարվածության հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կրելու համար։ Քրեական դատավարության ընթացքում ես հազվադեպ եմ ականատես եղել նման թշնամանքի մթնոլորտի: Շատ լավ գիտակցում եմ, որ մարտի 1-ի իրադարձությունները ամբողջ հայ ազգի համար մեծ ցավի պատճառ են հանդիսանում։ Դրա զգացայական ազդեցությունը շատ մեծ է։ Սա կարող է հանգեցնել անորոշության՝ զգացմունքային և իրավական մոտեցումների միջև։ Դատավարությունը շուտով կսկսվի։ Նախագահի գործը կքննվի միանձնյա դատավորի կողմից՝ առանց կոլեգիալ քննության և առանց հատուկ ընդդատության, ինչպիսին օրինակ՝ Հանրապետության բարձրագույն դատական ատյանի կողմից քննությունը։ Եվ այս ամենն արտասովոր թշնամանքի մթնոլորտում։ Գործադիր մարմինները չեն դադարում հանրային կերպով իրենց դիրքորոշումը ներկայացնել դեռևս չավարտված դատական գործի վերաբերյալ։ Սա անհավանական է։ Նախորդ հուլիսին գործադիր մարմնի անդամները հրամայել են քննող դատավորին կալանավորել նախկին նախագահին «ուզե չուզե»։ Առկա չէ որևէ երաշխիք, որ Ռոբերտ Քոչարյանի գործը կքննվի արդար դատաքննության միջոցով։

-Ինչպիսի՞ կարևորություն ունի այս գործի քննությունը։

-Այս գործի քննությունը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին այնքանով, որքանով այն հանդիսանում է Հայաստանում արդար դատաքննության փորձարկում։ Այն անկախ Հայաստանի համար ամենակարևոր դատական գործն է։ Միանձնյա դատավորի վրա ճնշումն ահռելի է։ Տասնյակ եվրոպական կառույցներ կքննարկեն դատավարության ընթացքը, փաստարկները, ապացույցները: Այն կհանդիսանա արդար դատաքննության մեծ փորձարկում, որը կարտացոլի երկրի իրական ժողովրդավարությունը կամ այն կդասի վիրտուալ ժողովրդավարությունների շարքին: Արդար դատաքննության դեպքում՝ արդյունքը կարող է որոշ ժամանակ անց հիասթափեցնել ժողովրդին: Սակայն արդարությունը գերակայում է։ Շուտով պատմաբանները կհավաքագրեն արխիվները, ելույթները, երկու կողմերի դիրքորոշումները, մեղադրանքները, խարդախության դեպքերը։ Քաղաքագետները կներկայացնեն իրենց մեկնաբանությունները, և սա կհանդիսանա մեր կողմից թողնված ժառանգությունը։ Նշվածը բազմաթիվ անգամներ տեղի է ունել Արևմտյան երկրներում։ Անբարեխիղճ կամ «մատաղ» նվիրող դատավորները և քաղական ղեկավարները պատմության մեջ համարվում են դավաճաններ։

-Արդյոք Ձեր կարծիքով Ռոբերտ Քոչարյանը ենթակա՞ է քրեական պատասխանատվության։

-Եթե ՀՀ նախագահը ենթակա է քրեական պատասխանատվության, ապա աշխարհի բոլոր պետությունների ղեկավարները կարող են ազատազրկվել: Մի քանի ամիս շարունակ «դեղին բաճկոնների» շարժումը ներխուժել է Փարիզի և Ֆրանսիայի խոշոր քաղաքների փողոցներ: Նրանք ամիսների ընթացքում բոլորը կրկնում են «Մակրոն, հեռացի՜ր»։ Նրանց գործողությունների հետևանքով կրած վնասները հասնում են 300 միլիոն եվրո գումարի։ Շաբաթ օրերին մենք այլևս չենք կարող քայլել Շանզ Էլիզեում, որտեղ պողոտայի երկայնքով տեղադրվել են բետոնե բարիկադներ: Ի՞նչ պետք է անի նախագահ Մակրոնը։ Հազարավոր ավտոմատներով զինված ոստիկանական ուժեր մոբիլիզացվում են: Անընդմեջ առկա են վիրավորվներ։ Ներկայումս զորքերի ներգրավման շուրջ ընթանում են բանակցություններ։ Որքա՞ն ժամանակ կարող է երկիրը գոյատևել այս իրավիճակում: Որքա՞ն ժամանակ կարող է Հայաստանի նման երկիրը գոյատևել այս իրավիճակում: Ես ընթերցել եմ նախագահ Քոչարյանին ուղղված մեղադրանքը։ Իրավական տեսանկյունից ես չեմ ընդունում Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի և մեղադրանքի բովանդակության շրջանակում ներկայացված փաստարկները։ Անկեղծ ասած՝ ես երբեք չեմ հասկացել «սահմանադրական կարգի տապալում» եզրույթի նշանակությունը։ Յուրաքանչյուր հանցագործություն պետք է սահմանված լինի հստակ կերպով։ Եկեք լինենք անկեղծ՝ սա ոչ թե քրեական բնույթի, այլ քողարկված քաղաքական բնույթի հանցագործություն է։ Քաղաքական բնույթի հանցագործություններն արգելված են Եվրոպայում 19-րդ դարից սկսած։ Դրանք դեռ արդիական են որոշ աֆրիկյան բռնապետություններում: Այսպիսի անորոշ հասկացության վտանգը կայանում է նրանում, որ եթե այն կիրառվի դատարանի կողմից, ապա հետագայում կհանդիսանա իշխանության դեմ գործող քաղաքական ընդդիմության, լրագրողների կամ հասարակ քաղաքացիների ազատազրկման հիմք։

Աղբյուրը` Panorama.am

Այս խորագրի վերջին նյութերը

«Դա ապատեղեկատվություն է»․ МГИМО-ի պրոռեկտոր

«Դա ապատեղեկատվություն է»․ МГИМО-ի պրոռեկտոր

Հունիս 16, 2019 13:57 ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակն այդ հրավերի հետ որևէ առնչություն չի ունեցել։
«Գազի գնի հարցում Փաշինյանի մոտ կան պատրանքներ». Մարտինով

«Գազի գնի հարցում Փաշինյանի մոտ կան պատրանքներ». Մարտինով

Հունիս 13, 2019 10:21 «Նվիրվածությունը վաճառել՝ շանտաժի ենթարկելով»։
Գլխավոր դատախազը մոլորեցնում է՝ հղում կատարելով ՄԻԵԴ–ի պրակտիկային. Սարգիս Գրիգորյան

Գլխավոր դատախազը մոլորեցնում է՝ հղում կատարելով ՄԻԵԴ–ի պրակտիկային. Սարգիս Գրիգորյան

Հունիս 12, 2019 18:34 Կալանավորումը չի կարող կիրառվել հավանականության տեսություներից ելնելով։
«Հայ-ռուսական հարաբերությունների գլխավոր խնդիրը հայտնի է»․ Կոլերով

«Հայ-ռուսական հարաբերությունների գլխավոր խնդիրը հայտնի է»․ Կոլերով

Հունիս 12, 2019 13:48 Քաղաքական մոտիվացված արդարադատություն։
«Կարճ ժամանակ անց սևի ու սպիտակի տեխնոլոգիան աշխատելու է վարչապետի դեմ». քաղտեխնոլոգ

«Կարճ ժամանակ անց սևի ու սպիտակի տեխնոլոգիան աշխատելու է վարչապետի դեմ». քաղտեխնոլոգ

Հունիս 09, 2019 09:37 Վարչապետի մոտ մոլուցք է դարձել՝ ամեն ինչի մեջ դավադիրներ փնտրելը։
Փաշինյանին ձեռք է տալիս կառավարելի քաոս ստեղծելը. Շահնազարյան (տեսանյութ)

Փաշինյանին ձեռք է տալիս կառավարելի քաոս ստեղծելը. Շահնազարյան (տեսանյութ)

Հունիս 05, 2019 22:20 Պետք է ձևավորվի լուրջ այլընտրանք այս իշխանությանը:
«Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ»․ Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ)

«Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ»․ Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ)

Հունիս 05, 2019 14:50 Իշխանություններն անլուրջ քաղաքականություն են վարում։
Շոկային զարգացումներ են սպասվում. Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)

Շոկային զարգացումներ են սպասվում. Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)

Հունիս 05, 2019 08:15 Մենք մի էքսպերիմենտի մեջ ենք, որը կոչվում է անվերջ հեղափոխություն։
«Դատավոր Դանիելյանը հայտնի է որպես դատախազական բոլոր պատվերները հնազանդ կատարող». Հայկ Ալումյան (տեսանյութ)

«Դատավոր Դանիելյանը հայտնի է որպես դատախազական բոլոր պատվերները հնազանդ կատարող». Հայկ Ալումյան (տեսանյութ)

Հունիս 04, 2019 13:30 Փորձում են համոզել, որ բողոքները դատավորներին բաշխվում են պատահականության սկզբունքով։
«Արմեն Սարգսյանը կարող էր հրաժարական տալ». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)

«Արմեն Սարգսյանը կարող էր հրաժարական տալ». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)

Հունիս 04, 2019 12:00 «Քաղաքականության մեջ էլ կան բարոյական արժեքներ, արժանապատվություն»։