Լրահոս

05.04.2019 14:20


Ողբերգական դեպք Երևանում. ընտանիքի 2 անդամ տեղափոխվել է հիվանդանոց, մեկին էլ հայտնաբերել են մահացած

Ողբերգական դեպք Երևանում. ընտանիքի 2 անդամ տեղափոխվել է հիվանդանոց, մեկին էլ հայտնաբերել են մահացած

Երեւանում քիչ առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 11։50-ի սահմաններում Երեւանի 1-3 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ահազանգել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն եւ հայտնել, որ հերթապահ բժիշկների խումբը կանչով մեկնել է Ավան վարչական շրջանի Շահումյան փողոցի 22 տուն, որտեղից, ըստ նախնական տեղեկությունների, շմոլ գազի հետեւանքով թունավորված վիճակում հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացու։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել , որ 1 հոգի էլ, ով մոտ 50 տարեկան կին է, մահացած է։

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի եւ հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը