Լրահոս

06.04.2019 16:08


Երևանում հայտնաբերվել է դի

Երևանում հայտնաբերվել է դի

Ապրիլի 6-ին, ժամը 10:24-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 16 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել Գ.Բ.-ի (ծնված 1994 թ.) դին:

Այս խորագրի վերջին նյութերը