Հարցազրույց

Ապրիլ 07, 2019 10:44

«Ադրբեջանը ոչնչի չի սպասում, պատերազմի է պատրաստվում». Մոդեստ Կոլերով

«Ադրբեջանը ոչնչի չի սպասում, պատերազմի է պատրաստվում». Մոդեստ Կոլերով

168.am-ի զրուցակիցն է ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը․

–Փաշինյան-Ալիև հանդիպման, 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի երրորդ տարելիցի ֆոնին կրկին ակտիվացել են խոսակցությունները «պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» թեմայի շուրջ: Մարտի 29-ին Վիեննայում կայացած հանդիպումից հետո որոշակի փոփոխություն է նկատվում կողմերի, մասնավորապես՝ Հայաստանի հռետորաբանությունում: Հանդիպմանը հաջորդեց ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանի հնչեցրած նոր բանաձևը՝ «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ»: Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանն իր հերթին՝ օրերս ասաց, որ հարցի լուծման միակ ճանապարհը ռազմականն է, և պետք է պատրաստվել մարտական գործողությունների, քանի որ դրանք վաղ թե ուշ կլինեն: Բնականաբար, այս օրերին ադրբեջանական կողմը պատասխանում է այս հռետորաբանությանը: Սակայն, ըստ Ձեզ, ինչո՞ւ հանդիպումից հետո, որը որակվեց «կառուցողական»՝ համանախագահների և ղեկավարների կողմից, հռետորաբանությունը նման կտրուկ փոփոխություն կրեց:

–Հայկական կողմերի հռետորաբանությունը, այո՛, փոխվում է: Փոխվում է, քանի որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարած կարգավորման սկզբունքները, որոնք համընկնում են Մադրիդյան սկզբունքներին և որոնք առաջին անգամ ՄԽ այս հայտարարության արդյունքում ձեռք բերեցին պաշտոնական կարգավիճակ, կատեգորիկ կերպով անընդունելի են հայկական կողմերի համար: Եվ եթե հետագայում ևս հայկական կողմը կարգավորման գործընթացին մասնակցի այս սկզբունքներով, դա կնշանակի՝ իր կապիտուլյացիան և Արցախի վերացում, ինչպես ասել եմ ավելի վաղ:

Ներկայումս Երևանում որոշում է կայացվել անցկացնել բանակցություններ` միևնույն ժամանակ հասկանալով, որ դա նշանակում է՝ կապիտուլյացիա և վերացում, փոխել հռետորաբանությունն Ադրբեջանի նկատմամբ: Բանակցություններում իր հնարավորությունների նեղացող «միջանցքը» հայկական կողմը փորձում է հավասարակշռել նման կոշտ հռետորաբանությամբ: Բայց ես կարծում եմ նաև, որ այս հռետորաբանությունը հակասում է նրանց բանակցային քաղաքականությանը և նրան, որ շարունակում են մասնակցել բանակցություններին: Իմ համոզմամբ՝ հաջորդ անգամ իրենց համար դժվար է լինելու՝ այս հայտարարություններից հետո պայմանավորվել Ադրբեջանի հետ նոր հանդիպման շուրջ, քանի որ մինչ այս նման հայտարարություններ, այդ թվում` «Երևանի վերադարձ», թույլ էին տալիս իրենց միայն Բաքվում, բայց նաև Երևանում էին թույլ տալիս Բաքվին անել նման հայտարարություններ: Սա ևս հետաքրքիր հանգամանք է: Սա հռետորական արձագանք է ԵԱՀԿ ՄԽ հայտարարված սկզբունքներին: Այդ սկզբունքների կիրարկումը նշանակում է՝ կապիտուլյացիա Հայաստանի համար և Լեռնային Ղարաբաղի վերացում:

–Հայկական կողմը տարբեր մակարդակներով ակնարկում է, որ այս հանդիպումների ժամանակ չեն ընթանում բանակցություններ այս սկզբունքների շուրջ, քանի որ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին, այլ պարզապես կա ցանկություն՝ չկասեցնել բանակցային շղթան: Ի՞նչ կասեք այս մասին:

–Այն բանից հետո, երբ ԵԱՀԿ ՄԽ-ն հայտարարել է այդ սկզբունքների մասին, ցույց տալ, թե դրանք գոյություն չունեն, բանակցային սեղանին դրված չեն, անիմաստ է, չի կարելի: Նա կարող է սուբյեկտիվ կերպով բանակցություններ վարել՝ ինչի շուրջ ցանկանա: Բայց հայտարարված սկզբունքները կան, դրանք այլևս հնարավոր չէ համարել գոյություն չունեցող: ԼՂ ԱԳ ղեկավար Մասիս Մայիլյանը, կարծում եմ, կատարյալ տեքստով էր հանդես եկել` նշելով, որ՝ սա մեզ ձեռնտու չէ, նոր առաջարկներ ներկայացրեք: Երևանն այդպես ասաց, ո՛չ: Ես գնացի դիտելու սիմֆոնիկ համերգ, բայց սուբյեկտիվ կերպով ես ներկա էի ռոք համերգի: Սա նոնսենս է: Այդ նոնսենսը Երևանից է հնչում:

–Պարոն Կոլերով, կրկին փաստորեն փակուղային իրավիճակ է ԼՂ հակամարտության գոտում բոլոր հարթություններում` չկան արդյունավետ բանակցություններ այս օրակարգի, կողմերի դիրքորոշումների պատճառով, կան ռազմատենչ հայտարարություններ: Ի՞նչ է սա նշանակում, ի՞նչ սպասել առաջիկայում` և՛ բանակցային գործընթացից, և՛ շփման գծից:

–Բանակցային գործընթացից ոչ մի ակնկալիք չունեմ: Ես ասել եմ, որ այդ սկզբունքների հրապարակայնացումից հետո այդ բանակցությունները պետք է դադարեցվեն, իսկ եթե չեն էլ դադարեցվում, որևէ արդյունք չեն տալու, քանի որ, չեմ կարծում, թե կողմերից որևէ մեկը պատրաստ է կապիտուլյացիայի, այս դեպքում՝ հատկապես հայկական կողմը: Իսկ պատերազմի պետք է սպասել, պետք է սպասել ամեն օր, ամեն վայրկյան: Պատերազմի հեռանկարը ոչ մի կերպ չի հեռացել: Հրամանատար Լևոն Մնացականյանը, մեծ հաշվով, ճիշտ է պատերազմի վերաբերյալ իր կարծիքներում: Իսկ կլինի պատերա՞զմ, թե՞ կլինի պատերազմի սպառնալիք, այդ ամենը որոշում է բացառապես ուժի գործոնը: Դա ճիշտ է:

–Կարծիքներ կան, որ Ադրբեջանն ինչ-որ իրադարձությունների կամ հարմար պահի է սպասում պատերազմի վերսկսման համար: Ըստ Ձեզ` ինչի՞ է սպասում Ադրբեջանը, եթե պնդում եք, որ պատերազմն անխուսափելի է, մեծ հաշվով: Ինչի՞ց պետք է զգուշանա հայկական կողմը:

–Կարծում եմ` ոչ մի բանի չի սպասում, նա պարզապես պատրաստվում է պատերազմի: Ոչնչի չի սպասում:

–Ասացիք, որ ուժի գործոնն է որոշում` կլինի՞ պատերազմ, թե՞ ոչ: Ըստ Ձեզ` ինչպիսի՞ն է ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում, և որքանո՞վ այն զսպող դերակատարություն կարող է ունենալ:

–Իմ համոզմամբ՝ հաշվի առնելով իրերի ներկայիս դրությունը և այն հանգամանքը, որ Ղարաբաղում հետևություններ են արել 2016 թվականի ապրիլյան պետերազմից, ուժերի հավասարակշռությունը կողմերի միջև պահպանվում է: Եթե դիտարկենք պատմությունը, ապա կարող ենք ասել, որ կպահանջվեն պատերազմներ, որպեսզի հնարավոր լինի հաստատել այդ հակամարտության արդյունքները: Կողմերից ոչ մեկը չի համաձայնի կապիտուլյացիայի ինքնակամ կերպով:

–ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, անդրադառնալով Վիեննայի հանդիպման արդյունքներին, ասել է, որ Մոսկվան պատրաստ է անհրաժեշտ աջակցություն տրամադրել Երևանին և Բաքվին՝ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար: Խոսքը, ամենայն հավանականությամբ, մարդասիրական ծրագրերի իրականացման պայմանավորվածության մասին է: Հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Իսկ ավելի լուրջ հեռանկարների և օրակարգերի տեսանկյունից, հաշվի առնելով տարածաշրջանում Մոսկվայի դերակատարությունը, ի՞նչ դիրքորոշում ունի Մոսկվան՝ նկատի ունենալով տարածաշրջանում առկա այս վտանգները:

–Մոսկվայի համար ամենակարևորն այն է, որպեսզի պատերազմ չլինի: Բայց նաև կա հակասություն, քանի որ բանակցային այն սկզբունքները, որոնք ներկայացված են, կապիտուլյացիա են նշանակում: Այս հարցում Մոսկվան կարող է ունենալ իր վերաբերմունքը: Սակայն, կարծում եմ, պետք է հայկական կողմին հարցնել՝ նա դրան պատրա՞ստ է, թե՞ ոչ: Կարծում եմ՝ ոչ:

Այս խորագրի վերջին նյութերը

Վարչապետը չպետք է գնահատի՝ ինքը քաղբանտարկյալ եղե՞լ է, թե՞ ոչ․ Ազարյան

Վարչապետը չպետք է գնահատի՝ ինքը քաղբանտարկյալ եղե՞լ է, թե՞ ոչ․ Ազարյան

Ապրիլ 19, 2019 16:34 Անմակարդակ մարդու ելույթն ինձ վրա չի կարող ազդել:
«Այն, ինչ կատարվում է երկրորդ նախագահի շուրջ, ակնհայտորեն անձնական և քաղաքական վրեժխնդրության հետևանք է»

«Այն, ինչ կատարվում է երկրորդ նախագահի շուրջ, ակնհայտորեն անձնական և քաղաքական վրեժխնդրության հետևանք է»

Ապրիլ 19, 2019 11:55 «Ամենաստոր տեխնոլոգիաների կիրառմամբ ժողովրդի միջից հանեցին անհատականությունը»։
«Եթե կառավարությունը կատարել է խոստումները, վարչապետի վարկանիշն ինչո՞ւ է ընկնում»

«Եթե կառավարությունը կատարել է խոստումները, վարչապետի վարկանիշն ինչո՞ւ է ընկնում»

Ապրիլ 18, 2019 00:36 Դա հեղափոխություն էր, որը շատ կարճ ժամանակ անց վերածվեց իշխանափոխության։
Ողջամի՞տ է արդյոք 6 ամսով հետաձգել դատական նիստը

Ողջամի՞տ է արդյոք 6 ամսով հետաձգել դատական նիստը

Ապրիլ 17, 2019 13:50 Սիլվա Համբարձումյանն ինքն է խճճվել իր ասածներում:
Վահե Հովհաննիսյան. «Մենք ունենք բովանդակային դատարկություն» (տեսանյութ)

Վահե Հովհաննիսյան. «Մենք ունենք բովանդակային դատարկություն» (տեսանյութ)

Ապրիլ 17, 2019 10:24 «Ունենք առանց պատկերացումների կառավարման մոդել»:
Ինչո՞ւ հենց հիմա գրեց․ Ռիմա Դեմիրճյանը՝ Շիրխանյանի նամակի մասին

Ինչո՞ւ հենց հիմա գրեց․ Ռիմա Դեմիրճյանը՝ Շիրխանյանի նամակի մասին

Ապրիլ 16, 2019 11:55 «Ինձ այնքան էլ դուր չեկավ Վահան Շիրխանյանի նամակը։ Շինծու նամակ էր»։
«Մենք կցանկանայինք, որ Փաշինյան-Ալիև շփումները շարունակվեին»․ ԱՄՆ դեսպան

«Մենք կցանկանայինք, որ Փաշինյան-Ալիև շփումները շարունակվեին»․ ԱՄՆ դեսպան

Ապրիլ 16, 2019 09:50 Վերջին մի քանի ամիսներին շատ դրական զարգացումներ են տեղի ունեցել։
«Երկրի ղեկավարը զգացմունքներին, մանիպուլյացիաներին տրվելու իրավունք չունի». Տարասով

«Երկրի ղեկավարը զգացմունքներին, մանիպուլյացիաներին տրվելու իրավունք չունի». Տարասով

Ապրիլ 14, 2019 00:45 «Նոր ղեկավարները երիտասարդ են, անփորձ, հրապարակախոս, զգացմունքային»։
«Հայաստանը երբեք այսքան մեկուսացված չի եղել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)

«Հայաստանը երբեք այսքան մեկուսացված չի եղել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)

Ապրիլ 11, 2019 11:34 «Մտահոգիչ է վարչապետի հոգեկան անհավասարակշիռ վիճակը»։
«Ունենք նոր երևույթ՝ քաղաքական տրանսգենդերիզմ». Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

«Ունենք նոր երևույթ՝ քաղաքական տրանսգենդերիզմ». Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Ապրիլ 11, 2019 09:25 «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրենը՝ հանրային-քաղաքական գործընթացների մասին։
Բացահայտ ճշմարտություն է այն, որ կալանքն ապօրինի է. Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ)

Բացահայտ ճշմարտություն է այն, որ կալանքն ապօրինի է. Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ)

Ապրիլ 10, 2019 20:12 Մարտի 1-ի գործը դեռ պարզա­բանման կարիք ունի, և մեր հանրությունը պետք է տեղեկանա, թե ով ինչ սադ­րանքների դիմեց և գնաց թաքնվեց:
«Եթե մենք ունենանք կարգավիճակ, բայց ԼՂԻՄ-ի սահմաններում, իհարկե` այդ լուծումը մեզ ձեռք չի տալիս»

«Եթե մենք ունենանք կարգավիճակ, բայց ԼՂԻՄ-ի սահմաններում, իհարկե` այդ լուծումը մեզ ձեռք չի տալիս»

Ապրիլ 10, 2019 00:05 Չի կարող լինել վերադարձ անցյալին, լինի դա սահմանների, թե կարգավիճակի առումով։
Աննա Հակոբյանի սկանդալային հարցազրույցը «Ամերիկայի ձայնին»

Աննա Հակոբյանի սկանդալային հարցազրույցը «Ամերիկայի ձայնին»

Ապրիլ 08, 2019 11:13 «Հազարավոր զինվորներ իրենց կյանքը տվել են հանուն ոչնչի»։