Կարծիք

08.04.2019 08:39


Հրաժարվում եմ այսօրվանից սկսած անդամակցել ԵԿՄ-ին

Հրաժարվում եմ այսօրվանից սկսած անդամակցել ԵԿՄ-ին

2016 թվականից ԵԿՄ անդամ եմ, բայց հրաժարվում եմ այսօրվանից սկսած անդամակցել մի կառույցի, որտեղ նախագահը դաշտափոխ Սասունն է, որը հանուն իր քաղաքական շահերի ոտնատակ տվեց Արցախյան պատերազմի մեր պատմական մեծ հաղթանակը` ասելով, թե իրենց արած «հեղափոխությունն» ավելի կարեւոր հաղթանակ է: Շիրխանյանի նման սրբապիղծ ոչնչությունն էլ, որն ընդհամենը օրեր առաջ Սպարապետի բարի համբավի հետ էր փորձում խաղալ, իրավունք չուներ գտնվելու ԵԿՄ-ի համագումարին:

Դիմում եմ ինձ հասակակից երկրապահներին, քանի որ իրավունք ունեմ խնդրանքով ու կոչով իրենց դիմել, ընդհատե՛ք անդամակցությունն արդեն դավաճանների ոհմակ դարձած կառույցի հետ եւ եկեք միավորվենք եւ ստեղծենք մեր` Վազգենյան ԵԿՄ-ն:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը