Աշխարհ

08.04.2019 10:40


Սև ծովի ափ 130 կգ կոկաին է նետվել

Սև ծովի ափ 130 կգ կոկաին է նետվել

Ռումինիայի ոստիկանությունը ստուգում է Սեւ ծովի ափերն այն բանից հետո, երբ ալիքները 130 կգ ընդհանուր քաշով կոկաինի փաթեթներ են ափ նետել՝ հայտնում է BBC-ն։

Միջադեպից հետո մոտ 300 ոստիկաններ, 14 նավեր, երկու ուղղաթիռներ պարեկություն են անում առափնյա գոտում։

Ենթադրվում է, որ գտնված փաթեթները մի մասն են կազմում այն մեկ տոննա կոկաինի, որ գտնվել էր լքված նավի վրա։ Հշեցնենք, որ մաքսանենգության կասկածանքով երկու սերբ էր կալանավորվել։

Ավելի վաղ մաքսային գործակալները բռնագրավել էին վերջին 25 տարվա ընթացքում կոկաինի ամենախոշոր պարտիան, որ հայտնաբերվել էր Նյու Յորքի եւ Նյու Ջերսիի նավահանգիստներում։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը