Կարծիք

08.04.2019 16:15


«Մարիա Կարապետյանը ստում է»․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

«Մարիա Կարապետյանը ստում է»․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Ստրասբուրգից հետևեցի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Մարիա Կարապետյանի բոցաշունչ ելույթին ԱԺ ամբիոնից: Ինչպես միշտ, օրակարգից դուրս ելույթ՝ իր էությանը հոգեհարազատ հասարակակական կազմակերպությունների շահերը պաշտպանելու համար: Տիկին Կարապետյանի յուրաքանչյուր բառը սուտ է և ապատեղեկատվություն:

Երևի թե հեղափոխական նոր թրենդի մեջ են ստախոսությունը, մանիպուլյացիան, ապատեղեկատվությունը, բայց վստահեցնում եմ ձեզ ՝ իմ դեպքում դա ուղղակի չի անցնելու: Մնացածը, շատ ավելի հանգամանալից, Սրտասբուրգից վերադառնալուց հետո:

Տիկի՛ն Կարապետյան, հեղինակություն նման անազնիվ մեթոդներով չեն վաստակում, եթե անգամ ձեր այսօրինակ գործունեության համար Եվրոպական միությունը ձեր դոշին փակցնում է «Քաջ կին» մրցանակը: Մնացածն՝ իմ ընկեր Գևորգ Պետրոսյանի խոսքում:

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը