Կարծիք

09.04.2019 09:49


«Սպայկային» խփում ես, ինքն էլ կարող է պատասխանի

«Սպայկային» խփում ես, ինքն էլ կարող է պատասխանի

Հիմա «Սպայկայի» մասին. անկախ նրանից՝ «Սպայկան» ոնց է ստեղծվել, ում կողմից, ինչ սխեմաներով է աշխատել, ինչն է ճիշտ արել, ինչն է սխալ արել, մեր տնտեսության մասշտաբներում խիստ առանցքային դերակատարություն, լուրջ ռեսուրսներ, լուրջ ենթակառուցվածքներ ու ընդհանրապես լուրջ նշանակություն ունեցող հիմնարկ է, ու էդ հանգամանքների հետ ուզած-չուզած պետք է հաշվի նստել: Որովհետև, եթե «Սպայկային» խփում ես, ինքն էլ կարող է պատասխանի, որովհետև էդ ռեսուրսներն ունի (չնայած էս դեպքում եթե «Սպայկան» ոչինչ էլ չանի՝ այսինքն որոշ ժամանակով դադարեցնի իր գործունեությունը, էդ էլ արդեն հերիք է, որովհետև...), և քանի դեռ «Սպայկայի» ազդեցությունը տնտեսությանդ վրա չես համակշռել կամ ավելին՝ չեզոքացրել, նրա հակահարվածը ցավոտ է լինելու:

Այսինքն՝ հարցը շատ նուրբ է, ու եթե մի կողմից պետության շահը օրինականության հաստատումը կամ պետությանը հասցված վնասի փոխհատուցումն է, մյուս կողմից էլ նման ընկերություններին հարվածելը հղի է ծանր տնտեսական հետևանքներով, էլ չասենք որ արդեն 100 միլիոն ներդրումը սառեց (եթե, իհարկե, հրապարակված տեղեկությունները ամբողջությամբ ճիշտ էին):

Այսինքն՝ իրավիճակը ոչ ստանդարտ է ու պահանջում է ոչ ստանդարտ լուծումներ: Լավ՝ ՊԵԿ-ն ասում է, որ «Սպայկայի» տերն ու տնօրենը հարկերից խուսափել է՝ 7 միլիարդ հարկից, օկ, կարելի է, չէ՞, որոշ սխեմաներ առաջարկել՝ վնասը փոխհատուցելու: Բայց չէ՝ պիտի բռնեին էդ մարդուն, «Սպայկան» որոշեր բունտ աներ... իսկ որևէ մեկը հաշվարկել է՞, որ եթե «Սպայկան» մի քանի ամիս չաշխատի, դա ինչ ուղղակի ազդեցություն է ունենալու երկրի վրա, ո՞նց է ազդելու մեր երկրի գործարար միջավայրի, լոգիստիկ խնդիրների ու ընդհանրապես՝ ներդրումային միջավայրի վրա: Եթե հաշվել է, ու գտել է, որ էդ վնասն, ամեն դեպքում անհամեմատ փոքր է, քան մոտ 14.5 միլիոն դոլարն ու մարդուն ազատազրկելը, հարց չկա: Իսկ եթե հանկարծ պարզվի, որ էս գործողության արդյունքում երկրին ավելի շատ վնաս է հասցվել, քան «Սպայկայի» չմուծած հարկերը, ինչ-որ մեկը նույն ճակատագրին՝ ազատազրկման, կարժանանա՞...

Գևորգ Ավչյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը