Տնտեսական

10.04.2019 12:40


«Իմ քայլի» պատգամավորը 2-րդ անգամ է փորձել սահմանափակել բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը

«Իմ քայլի» պատգամավորը 2-րդ անգամ է փորձել սահմանափակել բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը

Խոսքը բուքմեյքերական ընկերությունների ու վիճակախաղերի էլեկտրոնային սարքավորումների գործունեության սահմանափակման մասին է։ Այս մասին ապրիլի 10-ին տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ մտցնելու օրինագծի քննարկման ժամանակ ասել է հիմնական զեկուցող, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունից փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ օրինագծում սահմանվում է, թե ինչ են բուքմեյքերական ընկերությունները, ինչպես նաեւ դրանց տարատեսակները։ Արգելք է մտցվում օտարերկրյա խաղագրազային ընկերությունների կողմից Հայաստանի տարածքում տեղական ցանցով իրենց ծառայությունների գովազդի վրա։

Պատգամավորը տեղեկացրել է, որ առաջարկվում է նաեւ սահմանել տարիքային նվազագույն ցենզ՝ այն սահմանելով 21 տարեկանը՝ պարզաբանելով, որ խաղային հաստատություններում, քաղաքացուն «խաղալ» թողնելուց առաջ աշխատակիցները պարտավոր են լինելու նրանից անձը հաստատող փաստաթուղթ պահանջել։ Նա նշել է, որ կգրանցվեն նաեւ այս հարցում հսկման ուժեղացման այլ պահանջներ։

Բացի այդ, առաջարկվում է սահմանափակել այն անձանց մասնակցությունը, որոնք անգործունակ են ճանաչված, փակել հանրային վայրերում մոլախաղերի կազմակերպիչների կայքերը եւ կիրառել կանխիկ վճարումների սահմանափակումներ։

Ընտանիքի անդամները, անհրաժեշտության դեպքում, կարող են դիմել դատարան՝ խնդրելով սահմանափակել ընտանիքի այլ անդամի հասանելիությունը մոլախաղերին՝ վերջինի մոտ խաղամոլության նշանների առկայության պարագայում։

Խորհրդարանականը կարծում է, որ պետք է բնակելի գոտիներին, բժշկական կենտրոններին, մշակութային հաստատություններին, ինչպես նաեւ պատմական եւ մշակութային արժեք ներկայացնող տեղերին անմիջապես մոտ նման կազմակերպությունների գործունեության արգելք մտցվի։

«Մենք նաեւ առաջարկում ենք արգելել էլեկտրոնային սարքերի տեղադրումը հանրային օգտագործման վայրերում»,- ավելացրել է Սիմոնյանը։

Բացի այդ, առաջարկվում է, որպեսզի խաղային ավտոմատները եւ այլ մոլախաղերը, ներառյալ տոտալիզատորները, կարողանան գործել միայն դրա համար խստորեն նախատեսված գոտիներում, մասնավորապես Ծաղկաձորում, Սեւանում, Ջերմուկում եւ Մեղրիում։

Պատգամավորն ընդգծել է, որ այս պահանջների խախտման դեպքում կկիրառվեն պատժամիջոցներ՝ 500 հազար տուգանքի չափով։

«Գործադիր մարմինը կպահանջի ներկայացնել ֆինանսական երաշխիքներ՝ խաղերի մասնակիցների շահերի պաշտպանության համար։ Մենք նպատակահարմար ենք գտնում սահմանել երաշխիքներ պետտուրքի չափով, այն է՝ 500 միլիոն դրամ»,- ամփոփել է Ալեն Սիմոնյանը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը