Մեկնաբանություն

10.04.2019 20:40


Նոր Հայաստանում պաշտպանված են բոլորի իրավունքները, բացի ...

Նոր Հայաստանում պաշտպանված են բոլորի իրավունքները, բացի ...

Թավշյահեղափոխականերն իրենք իրենց ձեռքը կրակն են ընկել։ Ընդհանրապես եւ, մասնավորապես`«տրանսգենդեր Լիլոյի» պահով։ Մի կողմից (ներքին լսարանին հաճոյանալու համար)` փորձում են տարանջատվել ԼԳՊՏ իրավունքների պաշտպանության «հիմնահարցն» Ազգային ժողով մտցնելու հարվածային նախաձեռնությունից։ Մյուս կողմից (դրսին «լսացնելու» համար)` փութաջանորեն հաստատում ու վերահաստատում են իրենց նվիրվածությունը սորոսական հանրույթի կողմից հետեւողականորեն առաջ բրթվող «համամարդկային արժեքներին», որոնցից մեկն էլ, ինչպես հայտնի է, սեռական փոքրամասնությունների լեգիտիմացիան է հանրային գիտակցության մեջ։

Այդ պատասխանատու գործը հաղթական ավարտին հասցնելու համար համար` օրը մի քանի անգամ, ընդհուպ վարչապետի մակարդակով, երդում-կրակ են ուտում, որ նիկոլապետական Նոր Հայաստանում տրանսգենդերների եւ սեռական մյուս փոքրամասնությունների իրավունքներին ոչինչ չի սպառնում։

Փաշինյանը դեռ երեկ, շտապելով մարել իր եւ յուրայինների փնթիության հետեւանքով այսուայնտեղ պարբերաբար բռնկվող հերթական «հրդեհը», նորից ու նորից հայտնվեց իր իրարամերժ հայտարարությունների թակարդում։ Ժողովրդի վարչապետը, նախ, փորձեց փոխել հարվածի ուղղությունը`ասելով, որ տրանսգենդերի հրաշափառ հայտնությունը քարոզչական դիվերսիա էր, բայց ո՛չ ԲՀԿ-ի դեմ, ինչպես «ոմանք» փորձում են ներկայացնել, այլ`«Իմ քայլը» խմբակցության։ Չմոռացավ ՀՀԿ-ի վրայով էլ անցնել` ծանուցեց, որ սեռափոխված գեղեցկուհին հենց հանրապետականների օրոք է ստացել անձը հաստատող փաստաթուղթը, որով մուտք է գործել պառլամենտ։ Դեռ մի բան էլ մեղադրեց անձնական տվյալներ կեղծելու`անձնագրի մի տողում նույն անձին որպես արական սեռի ներկայացուցիչ, մյուս տողում` անվան դիմաց, Լիլիթ Մարտիրոսյան գրանցելու մեջ։

Հետո հանգստացրեց դրսի «պապաներին», թե` խնդիր չկա, տրանսգենդերն էլ մարդ է, ՀՀ հպարտ քաղաքացի է, ունի ազատ ընտրության իրավունք, եւ որեւէ մեկը (գոնե Նոր Հայաստանում) չի կարող բռնանալ իր ազատորեն ինքնադրսեւորվելու, այդ թվում` Աժ ամբիոնից սեփական հիվանդությունը գովազդելու ազատության նկատմամբ։ Եթե այդպես է`նրա եւ այդ երեւույթը խորհրդարան բերածների գործողություններում «կրիմինալ» չկա, ինչո՞ւ է հրապարակավ սահմանզատվում դրանից` մեղքը գցում ԲՀԿ-ի վրա, հետն էլ հաթաթա տալիս, թե` դեռ հարց է, խեղճ աղջկա (կամ տղայի` ինչպես կուզեք) զգացմունքներին անդառնալի վնաս հասցրած Նաիրա Զոհրաբյանն իրավունք ունի՞ զբաղեցնել մարդու իրավունքների հանձնաժողովի պաշտոնը, թե՞ ոչ` մնաց անհայտ։

Ձեզ շլանգի տեղ եք դնում, որ ի՞նչ անեք

Ժողվարչապետի պակաս թողածն այսօր լրացրեց ԱԳՆ մամուլի խոսնակը` անդրադառնալով «Երևանում հավատարմագրված որոշ դիվանագիտական ներկայացուցչությունների անունից» աղմկահարույց սույն միջադեպի «ոչ համարժեք» արձագանքների վերաբերյալ տարածված սաստող (կամ, որ ավելի արդիական է`«զգաստացնող) հայտարարություններին, վստահեցրեց. «ՀՀ կառավարությունն ամբողջովին հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման իր պարտավորություններին»։

Բալանսը պահելու համար (որ ներքին լսարանը հանկարծ էլի չբորբոքվի) միջազգային գործընկերներին նաեւ հորդորեց ըմբռնումով վերաբերվել «հայկական հասարակությանը»` աչքաթող չանել նաեւ «հասարակական բարոյականության» խնդիրը. հաշվի առնել, որ «մարդու իրավունքները, որպես կանոն, արդյունավետորեն գործում են, եթե մաս են դառնում հասարակական կոնսենսուսի եւ ընկալվում են, որպես համընդհանուր հասարակական եւ բարոյական արժեքներ» (հավանաբար խոսքը հին, «կարծրացած» կաղապարների ու ազգային մենթալիտետի ատավիստական դրսեւորումների մասին է, որոնցից, ըստ Բոլտոնի պլանի, պետք է ազատվել, եւ ինչքան շուտ, այնքան լավ)։

Վերջում` կոչ արեց «ձեռնպահ մնալ հասարակական քննարկումների անհարկի ուղղորդումից, եթե անգամ համաձայն չեն դրանց տոնայնության հետ»։ Այ, մի քիչ էլ կաշխատեն հպարտ քաղաքացու հետ, ընդունելի կդարձնեն հանրությանն օտար «գաղափարները», եւ ամեն ինչ իր տեղը կընկնի։

Մինչ այդ`երաշխավորում է. «ՀՀ իշխանությունները չեն հանդուրժելու որեւէ անօրինական գործողություն եւ շարունակելու են պաշտպանել բոլոր քաղաքացիների սահմանադրական իրավունքները»։ Բոլորի, բացի նրանցից, ովքեր ոչ մի կերպ չեն տեղավորվում Հայաստանը որբի գլուխ գլուխ` կեղծ ժողովրդավարության, ուղեղների զանգվածային լվացման եւ հանրային իմունիտետի ոչնչացման գիտագործնական ձեռնարկների փորձադաշտ դարձնելու հեռահար ծրագրի մեջ։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը