Քաղաքական

10.04.2019 17:29


Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը չփոխվեց. նա կշարունակի մնալ կալանավորված (տեսանյութ)

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը չփոխվեց. նա կշարունակի մնալ կալանավորված (տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանում` դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշվեց մերժել ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմի բողոքը` նրա խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ:

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այսպիսով, Մանվել Գրիգորյանը խափանման միջոց կալանավորումը չի փոխվի։

Նշենք, որ նա այժմ գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում եւ ստանում է համապատասխան բուժօգնություն:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Մ. Գրիգորյանը 25 միլիոն գրավի դիմաց ազատ էր արձակվել «Երևան կենտրոն» քրեակատարողական հիմնարկից, ինչի դեմ Դատախազությունը վերաքննիչ ատյան ներկայացրել էր միջնորդություն, որը բավարարվել էր: Պաշտպանական կողմն էլ իր հերթին մարտի 19-ին բողոքարկել էր Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու որոշումը:

Ապրիլի 4-ին հրավիրված բողոքի քննության նիստը հետաձգվել էր քննիչի` զբաղվածության պատճառով չներկայանալու, ինչպես նաև` դատախազի միջնորդության հիմքերով. «Դատախազը նոր էր ներգրավվում, և այս պարագայում, որպեսզի ավելորդ խոչընդոտներ չստեղծվեն, մենք հետաձգումը չառարկեցինք»,-ասել էր Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

Ապրիլի 8-ին բողոքի քննությունն ավարտվել էր, եւ դատարանը հեռացել էր` որոշում կայացնելու:

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, գույք յուրացնելու, հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներ վատնելու եւ շորթմամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը