Լրահոս

10.04.2019 17:34


Վանաձորում տան հետնամասում հայտնաբերվել է տանտիրոջ՝ ծառից կախված մարմինը

Վանաձորում տան հետնամասում հայտնաբերվել է տանտիրոջ՝ ծառից կախված մարմինը

Լոռու մարզում այսօր՝ ապրիլի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 09-ի սահմաններում ոստիկանության Վանաձորի Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Պարույր Սեւակի փողոցի տներից մեկի հետնամասում ծառից կախված տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն փողոցի բնակիչ, 81-ամյա Ա. Մ.-ն է, ում մարմինը հայտնաբերվել է այգում՝ ծառից կախված վիճակում։

Փաստի առթիվ Լոռու մազային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը