Կարծիք

11.04.2019 08:48


Տեր Ղազարին փիլոնազուրկ անող Նավասարդ Կճոյանը՝ «անոնց» ներկայացուցիչ

Տեր Ղազարին փիլոնազուրկ անող Նավասարդ Կճոյանը՝ «անոնց» ներկայացուցիչ

Կանցնի ժամանակ, կփոխվի դարը, և Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանն, իմ խորին համոզմամբ, պատմության դասագրքերում կբնութագրվի որպես ժամանակահատված, երբ Հայաստանում տեղ գտան մի շարք այլասերված և զարհուրելի երևույթներ: Խորհրդարանի բարձր ամբիոնը դարձավ տրանսգենդերության քարոզի հարթակ, իսկ դրա դեմ իր բողոքի ձայնը բարձրացրած հոգևորականը եկեղեցական աշխարհում ենթարկվեց պատժի:

Այսօրվա լրահոսում առանձնացավ հետևյալ տեղեկությունը. «Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը տեղեկացնում է, որ վերջին օրերին հոգևորականին ոչ հարիր կեցվածքի, իր հովվական առաքելությունից շեղվելու, հուզական պոռթկումների տակ ճշմարտությունից հեռանալու համար Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Ղազար քահանա Պետրոսյանը Արարատյան Հայարպետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ հայտարարվել է փիլոնազուրկ մինչեւ Ավագ Շաբաթ և գտնվում է ԱՀԹ Արարատի մարզի հոգեւոր տեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հսկողության ներքո»:

Տեր Ղազարը չէր կարող առանց էմոցիայի և առաց վրդովմունքի խոսել համասեռամոլության մասին, դա միանգամայն բնական պահվածք է, և այստեղ ուղղակի պարզ երևում է, որ նա ևս, ինչպես շատ-շատերը, հետապնդվում է և պատժի է ենթարկվում իշխանությունների կարծիքից տարբերվող դիրքորոշում հայտնելու համար:

Եվ ով է նրան փիլոնազուրկ անում՝ Նավասարդ Կճոյանը, ով, օդում կախված լուրերի համաձայն, «անոնցեն» է: Բնականաբար, Կճոյանին դուր չէր գալու համասեռամոլության դեմ պայքարն ու բողոքը, և նա նույնպես փորձում է լռեցնել իր ենթակայության տակ եղած անձանց բողոքի ձայնը: Փաստորեն, եղեկեցին ևս կանգնած է պառակտման եզրին, և այդ պառակտումը գալիս է ներքաղաքական վայրիվերումներից:

Սա է նոր Հայաստանը, սա է Նիկոլի բերած Հայաստանը:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը