Կարծիք

11.04.2019 13:12


Տրանսգենդերիդ լևոնականի հանճարեղ մտքով կտրեմ

Տրանսգենդերիդ լևոնականի հանճարեղ մտքով կտրեմ

Անշուշտ, երկրում բոլոր գործիչներն ու քաղաքական ուժերը պետք է շարժվեն ազգային և պետական շահերով, և որքան ուժեղ լինի երկիրը, այնքան էլ ավելի հզոր կլինեն ազգային ուժերը, իսկ հիմա փորձենք հասկանալ, թե ինչու է «աղմկում» և ինչու է բողոքում տխրահռչակ լևոնական Երջանիկ Աբգարյանը:

Նա անդադար մտահոգված է, որ, իբր, մեր երկրում ակտիվ գործում են ՌԴ գործակալները: Բայց դրա հետ մեկտեղ՝ Աբգարյանը չի նկատում, որ մեզանում ակտիվ գործում են նաև ամերիկյան գործակալները, Սորոսի գործակալները, Իրանի և անգամ Թուրքիայի գործակալները:

Իսկ հիմա հասկանանք, թե որ շարքին է պատկանում հենց ինքը՝ լևոնական Երջանիկ Աբգարյանը: Այն, որ նա չի սիրում նախկին իշխանություններին և Ռուսաստանին, հասկանալի է:

Նախկինների հանդեպ ատելությունը պարզ է, թե ինչից է գալիս: Հեշտ չէր Երջանիկին ու նրա նմաններին հրաժարվել այնպիսի եկամտաբեր բիզնեսից, ինչպիսին է խորհրդային Հայաստանի տնտեսության կազմաքանդումը՝ ինչի արդյունքում 30 մլրդ տնտեսությունը դարձավ ընդամենը 3 մլրդ:

Երջանիկի և մնացածների համար հեշտ չէր արագ մոռանալ խորհրդային արտադրության հսկաների արտադրական հոսքերի երկրից դուրս հանելու բիզնեսի եկամտաբերությունը: Եւ քանի որ իրենք զրկվեցին այդ ոսկե ճյուղից, իրենք ատում են նախկիններին: Աբգարյանը պարբերակաբար նաև մեղադրանքներ է հնչեցնում Քոչարյանի հասցեին... իրոք Քոչարյանին կարելի է մեղադրել նաև նրա համար, որ 1998 թ. հետո սրանք բիրիքով չպատժվեցին, հակառակ պարագայում այսօր մենք չէինք ստանա անպատժելիության մթնոլորտ:

Այս մարդկանց համար ազգային պետություն, պետական շահեր հասկացություն գոյություն չունի: Ուսումնասիրեք Թուրքիայի հատուկ գործակալությունների շրջաբերականները Հայաստանի մասով և կարդացեք այս մարդկանց գրառումները, նմանությունները ապշելի կլինեն: Եւ սա մի երկրում, որի ժողովուրդը կոտորվեց 1915 թ. և սրախողխող եղավ թուրք ասկյարների կողմից: Զարմանալի է, որ մեր ազգը թույլ է տալիս նման մարդկանց անկաշկանդ գործել: Մարդիկ մտահոգված են տրանսգենդերի ելույթից ԱԺ-ում, բայց նմանատիպ մարդկանց թողնում են ազատ գործել և, մեղմ ասած, ապակողմնորոշել զանգվածներին:

Գասպարյան Գոռի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը