Լրահոս

Ապրիլ 11, 2019 15:19

Հայաստանի հանդեպ պատժամիջոցնե՞ր են կիրառվում

Հայաստանի հանդեպ պատժամիջոցնե՞ր են կիրառվում

Հայ գործարարը անհանգստացած է: Ֆրանսիական ընկերություններից մեկին ապրանք են վաճառել, բայց գումարը ստանալ չեն կարողանում: Ֆրանսիական ընկերությունը պատրաստ է վճարել, բայց գումարը Հայաստան փոխանցել չի հաջողվում: Ֆրանսիական բանկը հիմնավորում է՝ Հայաստանի հանդեպ «Էմբարգո» է սահմանվել, եւ պատժամիջոցներ են կիրառվում: Մանրամասները ճշտեցինք «Աբրիկոն» ընկերության ղեկավար Կարեն Խաչիկյանի հետ զրույցում: Վերջինս պատմեց, որ ֆրանսիական տվյալ ընկերության հետ վաղուց է աշխատում եւ բացառեց ընկերության կողմից որեւէ խոչընդոտ ստեղծելու հավանականությունը:

57004890_374593419800447_4188008131994845184_n

«Մենք այդ ընկերության հետ վաղուց ենք աշխատում եւ վստահաբար կարող եմ ասել, որ գումարը պատրաստ են փոխանցել, ուղղակի չեն կարողանում: CIC ֆրանսիական բանկի Կոլոմյեի մասնաճյուղը պետք է իրականացնի փոխանցումը, բայց չի ստացվում, պատասխանում են, որ Հայաստանը Էմբարգոյի տակ է»,-ընդգծեց նա՝ ավելացնելով, որ նախկինում երբեւէ նման խնդիր չեն ունեցել: Նույն բանկը մի քանի ամիս առաջ հաջողությամբ փոխանցում է կատարել իրենց հաշվին:

Կարեն Խաչիկյանը պատմեց նաեւ, որ գումարը Ռուսաստանի Դաշնության որեւէ բանկի փոխանցելու կամ հայաստանյան այլ բանկերում հաշիվ բացելու փորձը նույնպես ձախողվել է: Հիմնավորումը նույնն է: Հայաստանի եւ Ռուսաստանի հանդեպ Էմբարգո է սահմանված:

«Դժվար կացության մեջ ենք, չգիտենք ինչպես վարվել: Խնդրին երեկ ենք բախվել, այսօր արդեն պաշտոնական նամակ ենք ուղարկել կենտրոնական բանկի նախագահին, սպասում ենք պատասխանին»,-եզրափակեց գործարարը:

57049037_362389401042033_3438886949908119552_n

Հայաստանի հանդեպ պատժամիջոցների սահմանման մասին երբեւէ չի խոսվել, բայց ֆրանսիական բանկի պաշտոնական պատասխանը այլ բանի մասին է վկայում: Չի բացառվում, որ նմանատիպ խնդրի հետ բախված լինեն նաեւ այլ գործարարներ: Առայժմ մնում է սպասել Կենտրոնական բանկի պատասխանին:

Աղբյուրը՝ yerevaklur.am

Այս խորագրի վերջին նյութերը

Իջևանում, ի նշան բողոքի, փակել են Վանեցյանի և Օսիպյանի ճանապարհը (տեսանյութ)

Իջևանում, ի նշան բողոքի, փակել են Վանեցյանի և Օսիպյանի ճանապարհը (տեսանյութ)

Հուլիս 18, 2019 21:55 Պահանջում էին ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված անձանց ազատ արձակել։
Թուրքիան զինտեխնիկա է կուտակում սիրիական սահմանին

Թուրքիան զինտեխնիկա է կուտակում սիրիական սահմանին

Հուլիս 18, 2019 21:42 Հաթայի նահանգի Հասսա շրջանում։
Զեկույց․ «Թուրքիայում 2018թ․ դրությամբ՝ 509․000 ժամանակակից ստրուկ կա»

Զեկույց․ «Թուրքիայում 2018թ․ դրությամբ՝ 509․000 ժամանակակից ստրուկ կա»

Հուլիս 18, 2019 21:15 1000 բնակչից 6-7-ը ստիպողաբար աշխատում կամ ամուսնանում է։
Մեսսին ընտանիքի հետ հանգստանում է Անտիգուայում (լուսանկար)

Մեսսին ընտանիքի հետ հանգստանում է Անտիգուայում (լուսանկար)

Հուլիս 18, 2019 20:56 Լուսանկարները հրապարակել է կինը։
Կայացել է «Disney-ի «Առյուծ արքան» անիմացիոն ֆիլմի պրեմիերան

Կայացել է «Disney-ի «Առյուծ արքան» անիմացիոն ֆիլմի պրեմիերան

Հուլիս 18, 2019 19:20 «Disney»-ը հերթական անգամ բարձունքում է։
Իջևանում իրավիճակը կրկին լարված է (տեսանյութ)

Իջևանում իրավիճակը կրկին լարված է (տեսանյութ)

Հուլիս 18, 2019 18:30 Մարզպետարանի հարակից տարածքում ճանապարհը փակ է։
Արցախում տարվա առաջին կիսամյակում ծնվել է 925 երեխա

Արցախում տարվա առաջին կիսամյակում ծնվել է 925 երեխա

Հուլիս 18, 2019 18:20 Արձանագրվել է զույգ երեխաների 10 ծնունդ։
Ստեղծված իրավիճակն իրոք մտահոգիչ է. Վանեցյանն Իջևանում է

Ստեղծված իրավիճակն իրոք մտահոգիչ է. Վանեցյանն Իջևանում է

Հուլիս 18, 2019 17:21 Իրավապահ մարմնի նկատմամբ ուժ կիրառելն անթույլատրելի է:
Վանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, կան զոհեր

Վանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, կան զոհեր

Հուլիս 18, 2019 17:15 Միկրոավտոբուսը դուրս է եկել վարորդի վերահսկողությունից։
Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակն օրենքի խախտումով են խուզարկել

Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակն օրենքի խախտումով են խուզարկել

Հուլիս 18, 2019 17:08 ՀՔԾ-ն դատավորի աշխատասենյակից առգրավել է նաև Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող նյութեր։
«Այդ խուզարկությունը շատ հարցեր է առաջ քաշում»․ Վիկտոր Սողոմոնյան

«Այդ խուզարկությունը շատ հարցեր է առաջ քաշում»․ Վիկտոր Սողոմոնյան

Հուլիս 18, 2019 16:35 «Միանշանակ, դրդապատճառներ կան»։
Ո՞ւր մնացին մեկ տարի առաջ տված խոստումներդ, պարո՛ն վարչապետ

Ո՞ւր մնացին մեկ տարի առաջ տված խոստումներդ, պարո՛ն վարչապետ

Հուլիս 18, 2019 16:30 Մահացած զինծառայողի մայրը բողոքի ակցիա էր իրականացնում։
Ռոբերտ Քոչարյանի գործերով ՍԴ-ն դիմում է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով. ՍԴ

Ռոբերտ Քոչարյանի գործերով ՍԴ-ն դիմում է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով. ՍԴ

Հուլիս 18, 2019 16:25 Գործերի վարույթները կասեցվել են:
Արմավիրի մարզում 74-ամյա որդին կասկածվում է 94-ամյա մորը սպանելու մեջ

Արմավիրի մարզում 74-ամյա որդին կասկածվում է 94-ամյա մորը սպանելու մեջ

Հուլիս 18, 2019 15:40 Մահացել է բռնության հետևանքով: