Քաղաքական

11.04.2019 16:54


Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ցուցաբերվում է խտրական վերաբերմունք․ պաշտպան (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ցուցաբերվում է խտրական վերաբերմունք․ պաշտպան (տեսանյութ)

«Պետք է ընդհանրապես կասկածի տակ դնել հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից հանցագործություն է կատարվել։ Անձեռնմխելիությունը կարգավորում է հենց այդ գործընթացը քրեական հետապնդումից անձին պաշտպանելու համար։ Որպեսզի դատավորը, ԱԺ պատգամավորը, երկրի նաախագահը կաշկանդված չլինեն։ Հատկապես քաղաքական կամ պատասխանատու որոշումներ կայացնելիս, նրանք պիտի վստահ լինեն, որ իրենցից հետո չի գալու մի քաղաքական ուժ և փորձելու պատասխանատվության կանչել իրենց պարտականությունների կատարման համար»,-այս մասին այսօր դատարանում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը։

Նա ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ցուցաբերվում է ակնհայտ խտրական վերաբերմունք՝ ապօրինի քրեական հետապնդման տեսքով։

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը