Աշխարհ

12.04.2019 10:40


Իսրայելում ամփոփել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները

Իսրայելում ամփոփել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը Քնեսեթի նոր կազմում առաջատարն է պատգամավորների թվով՝ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփումից հետո, որոնք տեղի են ունեցել երեքշաբթի, տեղեկա ցրել է ԿԸՀ-ն, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Այսպես կոչված «երկակի ծրարները»՝ զինծառայողների, դիվանագետների, բանտարկյալների եւ ընտրազանգվածի այլ հատուկ կարգերի ձայները, «Լիկուդին» լրացուցիչ մանդատ տվեցին, որը նրան թույլ տվեց Քնեսեթ պատվիրակել 36 ներկայացուցիչ եւ շրջանցել ընդդիմադիր «Կախոլ-Լավան» դաշինքին, որը մնաց 35 պատգամավորական տեղով։

Աջ եւ կրոնական կուսակցությունները, որոնցից Նեթանյահուն պատրաստվում է ձեւավորել իր նոր կառավարությունն ու կոալիցիան, ընդհանուր 65 մանդատ ունեն 120-ից, ձախ կենտրոնամետ ընդդիմադիրները՝ 55։

Վարչապետի պոտենցիալ կողմնակիցների թվից ընտրաշեմը հաղթահարել են «Աջ կուսակցությունների միության» արմատականներն ու պաշտպանության նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանի «Մեր տունն Իսրայելն է» ռուսալեզու ընտրազանգվածը, եւս չորսն ունի «Կուլանուն», որը կենտրոնացած է տնտեսական թեմատիկայի վրա։

Նեթանյահուի կոալիցիայի աջ եւ ավանդական մասնակիցների «բնական դաշնակիցներն» են ուլտրաուղղափառ հրեական համայնքների՝ սեֆարդական ՇԱՍ-ի եւ աշքենազիների «Թորի հրեության» շարժումները, որոնք Քնեսեթում ներկայացված կլինեն ութ եւ յոթ պատգամավորներով՝ համապատասխանաբար։

Ընտրությունների սենսացիան «Նոր աջերի» ձախողումն էր. կրթության նախարար Նաֆթալի Բենեթի եւ արդարադատության նախարար Այելեթ Շակեդի կուսակցության, որոնք չկարողացան հավաքել անհրաժեշտ 3.25 տոկոսը։

Նեթանյահուի հակառակորդների թիմն ու ապագա ընդդիմությունը կազմել են, բացի «Կախոլ-Լավանից», երկրում հնագույն «Ավոդա» կուսակցությունն ու ավելի ձախ «Մերեցը», որոնք հավաքել են վեց եւ չորս մանդատ՝ համապատասխանաբար։ Տասը տեղ վերահսկում են իսրայելական արաբների «Խադաշ-Թաալ» (վեց) եւ «Ռաամ-Բալադ» (չորս) դաշինքները։

Հաջորդ շաբաթ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը կսկսի խորհրդակցությունները Քնեսեթ անցած կուսակցությունների հետ։ Դրանց արդյունքներով նա կորոշի խորհրդարանի մեծամասնության սատարումն ունեցող այն պատգամավորին, որին կհանձնարարի առնվազն 42 օրում ձեւավորել նոր կառավարությունը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը