Քաղաքական

Ապրիլ 12, 2019 15:09

«Հալվա» ասելով՝ բերանը չի քաղցրանում․ պետք է հաշվետվություն ներկայացվի

«Հալվա» ասելով՝ բերանը չի քաղցրանում․ պետք է հաշվետվություն ներկայացվի

50 հազար աշխատեղեր ստեղծելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարությունը հասարակության շրջանում զայրույթ ու զարմանքը հարուցող է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանն՝ անդրադառնալով ԵԽԽՎ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը, թե ամենօրյա ռեժիմով կրճատում են ստվերային տնտեսությունը, արդյունքում՝ վերջին 10 ամսվա ընթացքում ստեղծվել է ավելի քան 50 հազար աշխատատեղ:

«Հնչեցվում է 50 հազար աշխատեղեր ստեղծելու մասին այն պարագայում, երբ որ բազմաթիվ մարդիկ կամ արդեն դուրս են շպրտվել աշխատանքից, կամ վախով սպասում են, որ կհեռացվեն: Այդ ի՞նչ աշխատատեղեր են ստեղծվել: Հնչեցված թիվը, իմ համոզմամբ, իրականությանը չի համապատասխանում»,-շեշտեց Վարդան Բոստանջյանը:

Նախկին պատգամավորն ընդգծեց, որ հասարակությանը կոնկրետ հաշվետվություն պիտի տրվի՝ այդ ի՞նչ աշխատատեղերի մասին է խոսքը:

«Ընդհանրապես սոցիալական բնույթի բազմաթիվ հարցեր, մասնագիտական ցուցանիշներ ու չափորոշիչներ բարձրաձայնելու պարագայում պետք է պարզաբանեն, մարդիկ գուցե չհասկանան էլ: Մարդիկ սպասում են, տեսնեն՝ աշխատանք կա՞, թե՞ չկա, եկամուտ կա՞, թե՞ չէ , իրենց մաշկի վրա զգո՞ւմ են, թե՞ ոչ, զարագացումը ներառակա՞ն է, թե՞ ոչ: Գիտե՞ք ինչ, որքան էլ ասենք «հալվա», դրանից մարդու բերանը չի քաղցրանում: Մեր բնակչությունը ունի բազմաթիվ սոցիալական խնդիրներ: Եթե տեսնում ես, որ խնդիրները լուծված չեն, ավելի խորացված են, որքան էլ ուզում ես գեղեցիկ իրավիճակներ նկարի, դրանից իրականությունը չի փոխվում»,-նշեց նա:

Վարդան Բոստանջյանը կարծիք հայտնեց, որ իշխանափոխությունից հետո բոլոր խոցելի, կնճռոտ, անհետաձգելի հարցերին պետք է անդրադարձ կատարվեր ՝աշխատատեղերի բարձրացումից մինչև, տեղական ինքնակառավարման մարմիների, ՓՄՁ-ների զարգացման խնդիրներ:

Բոստանջյանը նշեց, որ չնայած ընդհանուր առմամբ ԵԽԽՎ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթը կարելի դրական համարել, բայց տնտեսական ցուցանիշների վերաբերյալ հնչեցրած հայտարարությունների հետ չի կարող համաձայն լինել:

Նախկին պատգամավորը անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե հաջողվել է Հայաստանից արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, վերացնել մենաշնորհային տնտեսակարգը:

«Միանգամից նման հայտարարություններ անել չի կարելի: Գիտե՞ք ինչ կա, մինչև անգամ խիստ կանոնակարգված Միացյալ Նահանգներում կամ Եվրոպայում չեն կարող այդպես համարձակորեն ասել, որ համակարգային կամ ոչ համակարգային կոռուպցիան վերացված է: Կոռուպցիոն մի երևույթ է, որ մարդկության հետ ծագել է, մարդկության հետ էլ կվերանա, պարզապես երկրներն իրենց պատմության ընթացքում կարողացել են իրավական ու համակարգային այնպիսի պայմաններ ստեղծել, որի պարագայում կոռուպցիոն ռիսկերը նվազում են: Այդպիսի բան համարձակորեն հայտարարելը հղի է հետևանքներով: Կոռուպցիոն ռիսկերը բացահայտելը և դրանց վերաբերյալ գնահատականներ տալը հեշտ գործ չէ, երբ ընդամենը ամիսներ են անցել»,-եզրափակեց նա:

Այս խորագրի վերջին նյութերը

Հայաստանը կատարել է Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ վճարման մի մասը

Հայաստանը կատարել է Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ վճարման մի մասը

Ապրիլ 24, 2019 20:11 Առաջին փուլում Հայաստանին կմատակարարվի 4 կործանիչ:
Մոսկվայում գտնվող Դավիթ Տոնոյանը մի շարք նոր պայմանավորվածություններ է ձեռք բերել

Մոսկվայում գտնվող Դավիթ Տոնոյանը մի շարք նոր պայմանավորվածություններ է ձեռք բերել

Ապրիլ 24, 2019 18:25 Հանդիպել է «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրենի հետ։
Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ (տեսանյութ)

Ապրիլ 24, 2019 17:35 Լրագրողների բազմաթիվ հարցերին չի պատասխանել։
«1915թ. ապրիլի 24-ը վշտի օր է, որը մեր երկրում մշտապես ընկալվում է որպես սեփական ցավ». Սոլովյով

«1915թ. ապրիլի 24-ը վշտի օր է, որը մեր երկրում մշտապես ընկալվում է որպես սեփական ցավ». Սոլովյով

Ապրիլ 24, 2019 14:47 «Խոնարհվում ենք այս ողբերգության բոլոր զոհերի հիշատակի առաջ»։
Ինչպես է Ռեյգանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)

Ինչպես է Ռեյգանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)

Ապրիլ 24, 2019 12:45 Հռչակագրի հեղինակը Սպիտակ տան աշխատակից Քենեթ Խաչիկյանն էր։
Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Ծիծեռնակաբերդում

Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Ծիծեռնակաբերդում

Ապրիլ 24, 2019 12:35 Երկրում չլինելու դեպքում էլ է դրվել նրա անունից։
1915 թվականին տեղի ունեցածը 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից է. Լին Թրեյսի

1915 թվականին տեղի ունեցածը 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից է. Լին Թրեյսի

Ապրիլ 24, 2019 11:15 ԱՄՆ–ը չի ժխտում պատմական իրողությունը։
Նիկոլա Ազնավուրը կոչ արեց գալ Հայաստան ու երկիրը դարձնել ավելի բարգավաճ

Նիկոլա Ազնավուրը կոչ արեց գալ Հայաստան ու երկիրը դարձնել ավելի բարգավաճ

Ապրիլ 24, 2019 11:03 «Զգացի այն, ինչ զգացել եմ հորս կողքին լինելով»:
Հայաստանն անընդունելի է համարում ԼՂ հակամարտության կարգավորման  հարցում որևէ երկակի դիրքորոշման որդեգրումը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանն անընդունելի է համարում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում որևէ երկակի դիրքորոշման որդեգրումը. ՀՀ ԱԳՆ

Ապրիլ 24, 2019 09:05 Գործընկեր երկրների հետ ԵՄ բանակցվող տեքստերը հրապարակային չեն։