Լրահոս

12.04.2019 17:33


Ավտոմեքենան գլորվել է ձորը. վարորդը հոսպիտալացման ճանապարհին մահացել է

Ավտոմեքենան գլորվել է ձորը. վարորդը հոսպիտալացման ճանապարհին մահացել է

Ապրիլի 12-ին` ժամը 14:20-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Մովսես գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ ՔՊ վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Մովսես գյուղի հենակետի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մովսես գյուղի «Շարշթաղի բալան» կոչվող հանդամասում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Ա., ծնված 1945 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել (մոտ 400 մ) ձորը:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել վարորդին և ուղևորին՝ Շ.Մ.-ին (ծնված 1957 թ.), ովքեր հոսպիտալացվել են Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալ: Վարորդը հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ ուղևորի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը