Կարծիք

12.04.2019 22:50


Պատգամավորները «հալած յուղի» տեղ ընդունեցի՞ն նախարարական տվյալները

Պատգամավորները «հալած յուղի» տեղ ընդունեցի՞ն նախարարական տվյալները

Այսօր խորհրդարանում հետաքրքիր քննարկում էր: Տնտեսության զարգացման և ներդրումների նախարարը ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովում բարդ-բարդ հարցեր էր քննարկում: Նախարարը թվերով էր փորձում համոզել պատգամավորներին:

Ըստ նրա՝ 2018թ ներմուծվել է 168 հազար տոննա ցեմենտ: Հետաքրքիր է՝ պատգամավորները «հալած յուղի» տեղ ընդունեցի՞ն նախարարական այդ ու մյուս տվյալները, թե՞ ստուգեցին ու պարզեցին, որ 2018թ․ պաշտոնապես ոչ թե 168 հազար տոննա է ներմուծվել, այլ 182 (ավելի ստույգ` 181 հազար 812 տոննա 650 կգ):

Կհաշվե՞ք քանի տոկոս է կազմում տարբերությունը, թե՞ թիվ հնչեցնելու համար ճշգրիտ լինելը պարտադիր չէ:

Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը