Աշխարհ

13.04.2019 08:03


Մանուկ հասակում երազում էի Լամբորջինի ունենալու մասին. Մխիթարյան (տեսանյութ)

Մանուկ հասակում երազում էի Լամբորջինի ունենալու մասին. Մխիթարյան (տեսանյութ)

Լոնդոնի «Արսենալի» մամուլի ծառայությունը տեսանյութ է պատրաստել, որտեղ թիմի ֆուտբոլիստները խոսում են մանուկ հասակում իրենց ունեցած երազանքների մասին. Խոսել է նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով ասել է «Լամբորջինի» ունենալու երազանքի և Skydiving անելու մասին.

«Մանուկ հասակում երազում էի Skydiving անել, երբ շատ բարձր տարածությունից ինքնաթիռից ցատկում ես: Այժմ, սակայն, պատրաստ չեմ դա կատարել: Գուցե մի օր կատարեմ երազանքս, բայց ոչ այդքան բարձր տարածությունից: Մանուկ հասակում երազում էի «Լամբորջինի» ունենալու մասին»: Գնեցի այդ մակնիշի ավտոմեքենա երեք տարի առաջ, բայց արդեն վաճառել եմ այն»,-ասել է Մխիթարյանը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը