Աշխարհ

14.04.2019 19:58


Ըմբշամարտի ԵԱ. Կարեն Ասլանյանը նվաճեց բրոնզե մեդալ

Ըմբշամարտի ԵԱ. Կարեն Ասլանյանը նվաճեց բրոնզե մեդալ

Բուխարեստում ավարտվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Այսօր 67 կգ քաշային կարգում Կարեն Ասլյանյանը սփոփիչ առաջին գոտեմարտում ժամանակից շուտ 9:1 հաշվով առավելության է հասել բելառուս Յարոսլավ Կարդաշի նկատմամբ, այնուհետև կրկին ժամանակից շուտ 8:0 հաշվով հաղթել է Կոնստանտին Ստասին՝ Բուլղարիա:

Բրոնզե մեդալի համար պայքարում Ասլանյանի մրցակիցը սերբ Մատե Նեմեշն էր:

Մեր ըմբիշը համառ ու դիտարժան պայքարում կարողաց հաղթել 4:2 հաշվով ու նվաճել բրոնզե մեդալ:

Հավելենք, որ այսօր բրոնզե մեդալի համար կպայքարի նաև 72 կգ քաշային Հրանտ Կալաչյանը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը