Կարծիք

15.04.2019 09:25


Մի նամակ ստացա պատգամավորներից մեկից․ «Շշմել մնացել եմ»

Մի նամակ ստացա պատգամավորներից մեկից․ «Շշմել մնացել եմ»

Երեկ մի նամակ ստացա մեր պատգամավորներից մեկից, որն, ի դեպ, ինձ լավ ճանաչում է, իսկ ես՝ իրեն, ինչևէ, վերադառնամ նամակի բովանդակությանը, որում, մասնավորապես, հարցում կար, թե բա՝ «մեր տեղեկություններով»՝ նախկին իշխանությունները ՀԱՊ-ի արտասահմանյան ցուցահանդեսներից նկարներ են նվեր տվել։

Սա կարդալուն պես, ժողովրդական լեզվով ասած, «շշմել մնացել եմ», լավ, ինչքա՞ն պետք է մեր թանգարանային համակարգից անտեղյակ մարդիկ վարկաբեկեն այս կառույցը, ինչպես կասեր դասականը՝ «Մարդի՛կ, դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»։

Հ.Գ.
ՀԱՊ-ից կտավներ դուրս ու ներս տանելու համար երեք կազմակերպություն և, մոտավորապես, 20-30 մարդ զննություն է կատարում, ձեր կարծիքով այս մարդիկ, որ երկար տարիներ ծառայում են արվեստին, բոլորը դավաճաննե՞ր են, որ ամեն առիթով ծախում կամ կեղծում են նկարները)))։ Ժողովո՛ւրդ, հոլիվուդյան բլոկբաստերներ շատ մի՛ նայեք։

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն

Արման Ծատուրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը