Լրահոս

15.04.2019 10:15


Դիլիջանի ոլորաններում «Lexus RX300» –ը գլորվել է ձորը

Դիլիջանի ոլորաններում «Lexus RX300» –ը գլորվել է ձորը

Ապրիլի 14-ին՝ ժամը 20:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ս.թ. ապրիլի 13-ին Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով ավտոմեքենան գլորվել է ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Lexus RX300» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված:

Այս խորագրի վերջին նյութերը