Աշխարհ

15.04.2019 10:50


HBO հեռուստաալիքն սկսել է «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանի ցուցադրումը (տեսանյութ)

HBO հեռուստաալիքն սկսել է «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանի ցուցադրումը (տեսանյութ)

HBO հեռուստաալիքն ապրիլի 14-ին սկսել Է «Գահերի խաղի» եզրափակիչ՝ ութերորդ եթերաշրջանի ցուցադրումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պրեմիերային ցուցադրությունն սկսվել Է Արեւելյան ափի ժամանակով ժամը 21:00-ին (Երեւանի ժամանակով 05:00-ին):

Նոր եթերաշրջանը բաղկացած Է ընդամենը վեց մասից, ընդ որում` դրա ավարտը կարող Է տարբերվել Ջորջ Մարտինի «Սառույցի եւ կրակի երգը» վիպաշարի վերջաբանից, որն առայժմ հրապարակել Է պլանավորված յոթ գրքից միայն հինգը:

«Գահերի խաղը» ցուցադրվում Է 2011 թվականից եւ ամենաթանկերից մեկն Է հեռուստատեսության պատմության մեջ. վերջին եթերաշրջանի մեկ սերիայի արտադրությունը նստել Է մոտավորապես 15 մլն դոլար: Սերիալը բազմաթիվ պարգեւների Է արժանացել ընդգրկուն նկարահանումների եւ հայտնի բազմաթիվ դերասանների մասնակցության շնորհիվ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը