Կարծիք

Ապրիլ 15, 2019 11:12

Հնարավոր է՝ նոր Հայաստանում արգելված են Նիկոլի անվան կիրառմամբ ակցիաները

Հնարավոր է՝ նոր Հայաստանում արգելված են Նիկոլի անվան կիրառմամբ ակցիաները

Այսօր առավոտ իմացա, որ այլևս նորագույն Հայաստանում մարդկանց բերման են ենթարկել փողոցներում՝ ասֆալտին, ինչ-որ բան գրելու համար։ Միանգամից ասեմ, որ նման ակցիաներն իմ սրտով չեն։ Ես նախընտրում եմ ճշմարտությունը վերհանել քննարկումների միջոցով ու ուշադրության արժանանալ գաղափարներով, ոչ թե էքշըններով։ Ամեն դեպքում։

Պարզվեց՝ Արթուր Դանիելյանը, Նարեկ Սամսոնյանն ու Կոնստանտին Տեր-Նակալյանը, ու էլի ինչ-որ անձինք վարչական ձերբակալման են ենթարկվել։ Հիմնավորումը իմանամ, ինքս էլ կգրեմ։ Հիմա այլ հարց է հետաքրքրում։

Եթե Հայաստանում սթրիթարտը կամ դրա ինչ-որ տարատեսակներ արգելված են, ապա պետք է անհապաղ քաղաքացիներին տեղյակ պահել։ Չստացվի՝ ջահելները պատերին գրեն, որ իրար սիրում են ու դրա համար դատվեն։

Եթե արգելված են քաղաքական ու քաղաքացիական ակցիաները, էս դեպքում ևս պիտի տեղյակ պահել։ Ես ու բազմաթիվ ընկերներ չգիտենք այդ արգելքի մասին, բայց չենք էլ ուզում օրենք խախտած լինել։ Լավ կլինի պետությունը մեզ տեղեկացնի։

Իհարկե, հնարավոր է երրորդ տարբերակը՝ նոր Հայաստանում արգելված լինեն Նիկոլի անվան կիրառմամբ ակցիաները (ինչքան հասկացա՝ ձերբակալվածները հենց Նիկոլի անվամբ ինչ-որ ակցիա են արել)։ Ես սկզբունքորեն դեմ չեմ ազգային ու պետական արժեքների վրա տաբուներ դնելուն (ականջը կանչի Խաչիկ Ասրյանի), բայց ինձ մի հարց է մտահոգում. իսկ բանակի վրա այդ տաբուն տարածվելո՞ւ է, թե՞ ոչ։ Էն 1000 դրամների դեմ փողոցում գրառումներ անողները և՞ս դատվելու են, թե՞ իրանց էքշընը խաղաղասիրական էր։

Հ․Գ. Եթե լուրջ, ապա պիտի ասեմ, որ թավշյա քաղաքացու Հայաստանի՝ Նիկոլի Հայաստանի կուրսը ճիշտ չէ։ Քաղաքական հայացքների համար որևէ մեկին հետապնդելը մեզ հետ է տանելու։ Սերժից էլ, Ռոբերտից էլ, Լևոնից էլ, եթե կուզեք՝ Դեմիրճյանից էլ հետ։ Բա մենք (իրականում ես էս գործում չկամ) սրա համար էինք քաղաքացու օր սահմանել։

Արմեն Մինասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Տնտեսական հեղափոխության հակառակ կողմը

Տնտեսական հեղափոխության հակառակ կողմը

Ապրիլ 24, 2019 19:45 Պարոն Փաշինյա՛ն, մեղավորությունը ձեր գլխում է։
Զարմանալի է, բայց փաստ

Զարմանալի է, բայց փաստ

Ապրիլ 24, 2019 14:18 Ժամը 12-ի դրությամբ Հայաստանի կառավարության ղեկավարը չէր հասցրել ուղերձով դիմել հայ ժողովրդին։
«Սագերը փրկեցին Հռոմը» կամ Փաշինյանի նոր հայտարարության մասին

«Սագերը փրկեցին Հռոմը» կամ Փաշինյանի նոր հայտարարության մասին

Ապրիլ 24, 2019 09:38 Երկրի զարգացումը կախված է բոլորովին այլ գործոններից։
Պետությունների ղեկավարների հերթը Հայաստանի դռներին

Պետությունների ղեկավարների հերթը Հայաստանի դռներին

Ապրիլ 24, 2019 09:25 Հերթ են կանգնել նայելու «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների աչքերին։
Քանի՞ օր տևեց ՊԵԿ ստուգում-շոուն․ ձանձրալի չի՞

Քանի՞ օր տևեց ՊԵԿ ստուգում-շոուն․ ձանձրալի չի՞

Ապրիլ 24, 2019 08:50 Որքա՞ն փող ծախսեց ՊԵԿ-ը այդ ստուգում-շոուի համար։
Հայաստանի մեկ տարին կամ շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ համաքաղաքացի

Հայաստանի մեկ տարին կամ շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ համաքաղաքացի

Ապրիլ 24, 2019 00:01 Պարզ, սովորական իշխանափոխություն:
Երբ պահանջում են ատել աղքատությունը և պարտադիր իմանալ երեք օտար լեզու

Երբ պահանջում են ատել աղքատությունը և պարտադիր իմանալ երեք օտար լեզու

Ապրիլ 23, 2019 21:40 Թվում է՝ մանր հարցեր են, բայց իրականում մանր չեն:
Մեկ տարի է՝ ինչո՞ւ էիք ջուր ծեծում առանց Վարդուշի, Գուգոյի, Մնջոյի ու Բղդոյի

Մեկ տարի է՝ ինչո՞ւ էիք ջուր ծեծում առանց Վարդուշի, Գուգոյի, Մնջոյի ու Բղդոյի

Ապրիլ 23, 2019 18:13 Հիմա ե՞րբ ենք քննարկում Արցախի հարցը։
«Սերժ Սարգսյանն իր հրաժարականի մասին որոշումը կայացրել էր մինչև Կարապետյանի հանդիպումը իրենց հետ». Արմեն Աշոտյան

«Սերժ Սարգսյանն իր հրաժարականի մասին որոշումը կայացրել էր մինչև Կարապետյանի հանդիպումը իրենց հետ». Արմեն Աշոտյան

Ապրիլ 23, 2019 17:25 Մոտակա հրապարակային խոսքում Սերժ Սարգսյանն այս հարցին ևս կարող է անդրադառնալ:
Հիշողություններ

Հիշողություններ

Ապրիլ 23, 2019 16:32 ԽՍՀՄ-ում այսօր՝ ապրիլի 22-ը, տոն էր՝ Լենինի ծննդյան օրը․․․
Հայաստանի ԱԳՆ-ն համառորեն լռում է

Հայաստանի ԱԳՆ-ն համառորեն լռում է

Ապրիլ 23, 2019 15:25 Լուրջ հարցերը Հայաստանի նոր իշխանություններին չեն հետաքրքրում։
Էդքան խոսում ես, որ ի՞նչ անես

Էդքան խոսում ես, որ ի՞նչ անես

Ապրիլ 23, 2019 14:00 Մի տարի է` խոսում է, խոսում է, խոսում, ու չի հոգնում։
Քաղաքացու օրը գունազարդվածների մերկ շքերթներ չե՞ն կազմակերպելու…

Քաղաքացու օրը գունազարդվածների մերկ շքերթներ չե՞ն կազմակերպելու…

Ապրիլ 23, 2019 12:25 ՀՀ հպարտ քաղաքացիները մարիխուանա չե՞ն ծխելու...
Քաղաքական դեժավյու․ Սերժը չկա, և դա է միակ փոփոխությունը

Քաղաքական դեժավյու․ Սերժը չկա, և դա է միակ փոփոխությունը

Ապրիլ 23, 2019 11:34 Ձեր այն խմած շամպայնը թթվելու է ձեր վրա, քանի որ ուժեղ հիասթափություն եք ապրելու:
Ուզում եմ հասկանալ վարչապետին. ի՞նչ է նշանակում՝ ատեք աղքատությունը

Ուզում եմ հասկանալ վարչապետին. ի՞նչ է նշանակում՝ ատեք աղքատությունը

Ապրիլ 23, 2019 11:21 Սա՞ է տնտեսական հեղափոխության բանալին։
Ով էր ճիշտ, և ով սխալվեց

Ով էր ճիշտ, և ով սխալվեց

Ապրիլ 23, 2019 10:35 Եթե մերժվում է մեկի խոսքի դրժումը, չպետք է հանդուրժվեն բազմակի դրժումները։
Գնացեք ու լուծեք, եթե չեք կարողանում՝ խոստովանեք ու հեռացեք

Գնացեք ու լուծեք, եթե չեք կարողանում՝ խոստովանեք ու հեռացեք

Ապրիլ 23, 2019 10:34 Ժողովրդի վրա մի՛ ցրի քո պատասխանատվությունը։