Քաղաքական

15.04.2019 11:33


Նուրսուլթան Նազարբաևը նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին

Նուրսուլթան Նազարբաևը նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին

Ինչպես տեղեկացնում են ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից, Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին, որով անձամբ տեղեկացրել է ՀՀ երկրորդ նախագահին Ղազախստանում տեղի ունեցող հայտնի ներքաղաքական փոփոխությունների և գործընթացների մասին։

Ընդգծելով, որ ջերմությամբ է հիշում համատեղ աշխատանքի տարիները, Նազարբաևը հույս է հայտնել, որ նախագահ Քոչարյանի հետ հետագա անձնական շփումները շարունակական կլինեն։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական էջից

Այս խորագրի վերջին նյութերը