Լրահոս

15.04.2019 12:50


Մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը (լրացված)

Մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը (լրացված)

Մոսկվայում մեկնարկեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը. այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին հայտնի էր մարտի 29-ին Վիեննայում Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո։

***

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների՝ Մոսկվայում անցկացվող հանդիպումը շարունակվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հանդիպմանը, որը մեկնարկել էր նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի մասնակցությամբ և որին միացել են ՄԽ համանախագահներ ՌԴ ներկայացուցիչ Իգոր Պոպովը, ԱՄՆ-ը ներկայացնող Էնդրյու Շոֆերը, ֆրանսիացի Ստեֆան Վիսկոնտին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, հաջորդում է Վիեննայում մարտի 29-ին կայացած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական շփումներին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը