Քաղաքական

Ապրիլ 15, 2019 13:42

«Ժառանգությունը» Նիկոլ Փաշինյանից պահանջում է տեղեկանք՝ 50 հազար աշխատատեղ ստեղծելու մասին

«Ժառանգությունը» Նիկոլ Փաշինյանից պահանջում է տեղեկանք՝ 50 հազար աշխատատեղ ստեղծելու մասին

Հարգելի պարոն վարչապե՛տ, ապրիլի 11-ին ելույթ ունենալով ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում՝ Դուք հայտարարեցիք, որ Ձեր իշխանության օրոք Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է 50 հազար աշխատատեղ։ Սա չափազանց պատասխանատու եւ մեր պետության ու քաղաքացու համար մեծ կարեւորություն ունեցող պնդում է, որից էապես կախված է հայրենի կառավարության սոցիալական քաղաքականության հանդեպ վստահության աստիճանը:

«Ժառանգություն» կուսակցությունը, որպես ՀՀ քաղաքացու տեղեկացվածության եւ իրազեկման սահմանադրական իրավունքի հետեւողական պաշտպան, խնդրում եւ պահանջում է, որ Դուք ներկայացնեք նոր բացված այս 50 հազար աշխատատեղերին վերաբերող տեղեկանք, որն ըստ ամենայնի Ձեզ համար արդեն պետք է կազմած լինեին կառավարության պատկան ատյանները: Մենք ՀՀ վիճակագրության կոմիտեի հրապարակված նյութերում չգտանք հավաստումը Ձեր նշած նորահայտ աշխատատեղերի, ավելին՝ փետրվար ամսվա պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում աշխատունակ բնակչության 20,8 %-ը՝ 228,8 հազար մարդ գործազուրկ է, որը նախորդ ամիսներին արձանագրված ցուցանիշերից գրեթե չի տարբերվում: Արդյունաբերությանը եւ տնտեսության այլ ոլորտներին վերաբերող վերլուծականներն էլ փաստում են, որ շատ ճյուղերում, մասնավորապես՝ մետաղագործության եւ հանքարդյունաբերության մեջ, ունենք ցուցանիշերի ակնհայտ անկում, որը բնականաբար ուղեկցվել է աշխատատեղերի փակմամբ:

Լիահույս ենք, որ ի հաստատումն Ձեր ղեկավարած կառավարության աշխատանքի թափանցիկության հռչակված սկզբունքի, կհրապարակեք տեղեկանք, որից ՀՀ քաղաքացիների համար պարզ կդառնա, թե քանի աշխատատեղ է իրականում բացվել, տնտեսության որ ոլորտներում է գրանցվել նման առաջընթաց: Ինչպես նաեւ ակնկալում ենք համապատասխան տեղեկատվություն, թե որքան աշխատատեղ է փակվել ձեր կառավարության գործունեության ընթացքում: Հասարակությանը կողմնորոշելու հրապարակային այլ մեթոդները համոզիչ չեն, եւ չեն կարող ՀՀ քաղաքացիների բոլոր շերտերի համար բացահայտել, թե որքանով է արդյունավետ տնտեսական հեղափոխության նոր քաղաքականությունը բնակչության զբաղվածության ոլորտում:

Ակնկալելով Ձեր պատասխանը հարկ ենք համարում հիշեցնել, որ ՀՀ նախորդ իշխանությունները եւս տրվում էին իրականության առասպելականացման գայթակղությանը, ինչպես, օրինակ, Սերժ Սարգսյանը, որը հայտարարում էր Հայաստանում 4 մլն բնակչության տեսլականը, տնտեսական աճի բարձր տեմպերը, բայց այդ առասպելականացումը հանգեցրեց նրանց իշխանության վարկաբեկմանը եւ, ի վերջո, ժողովրդական հեղափոխությանը:

«Ժառանգություն» կուսակցության վարչություն

15 ապրիլի 2019, Երեւան

Այս խորագրի վերջին նյութերը

Հայաստանը կատարել է Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ վճարման մի մասը

Հայաստանը կատարել է Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ վճարման մի մասը

Ապրիլ 24, 2019 20:11 Առաջին փուլում Հայաստանին կմատակարարվի 4 կործանիչ:
Մոսկվայում գտնվող Դավիթ Տոնոյանը մի շարք նոր պայմանավորվածություններ է ձեռք բերել

Մոսկվայում գտնվող Դավիթ Տոնոյանը մի շարք նոր պայմանավորվածություններ է ձեռք բերել

Ապրիլ 24, 2019 18:25 Հանդիպել է «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրենի հետ։
Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ (տեսանյութ)

Ապրիլ 24, 2019 17:35 Լրագրողների բազմաթիվ հարցերին չի պատասխանել։
«1915թ. ապրիլի 24-ը վշտի օր է, որը մեր երկրում մշտապես ընկալվում է որպես սեփական ցավ». Սոլովյով

«1915թ. ապրիլի 24-ը վշտի օր է, որը մեր երկրում մշտապես ընկալվում է որպես սեփական ցավ». Սոլովյով

Ապրիլ 24, 2019 14:47 «Խոնարհվում ենք այս ողբերգության բոլոր զոհերի հիշատակի առաջ»։
Ինչպես է Ռեյգանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)

Ինչպես է Ռեյգանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)

Ապրիլ 24, 2019 12:45 Հռչակագրի հեղինակը Սպիտակ տան աշխատակից Քենեթ Խաչիկյանն էր։
Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Ծիծեռնակաբերդում

Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Ծիծեռնակաբերդում

Ապրիլ 24, 2019 12:35 Երկրում չլինելու դեպքում էլ է դրվել նրա անունից։
1915 թվականին տեղի ունեցածը 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից է. Լին Թրեյսի

1915 թվականին տեղի ունեցածը 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից է. Լին Թրեյսի

Ապրիլ 24, 2019 11:15 ԱՄՆ–ը չի ժխտում պատմական իրողությունը։
Նիկոլա Ազնավուրը կոչ արեց գալ Հայաստան ու երկիրը դարձնել ավելի բարգավաճ

Նիկոլա Ազնավուրը կոչ արեց գալ Հայաստան ու երկիրը դարձնել ավելի բարգավաճ

Ապրիլ 24, 2019 11:03 «Զգացի այն, ինչ զգացել եմ հորս կողքին լինելով»:
Հայաստանն անընդունելի է համարում ԼՂ հակամարտության կարգավորման  հարցում որևէ երկակի դիրքորոշման որդեգրումը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանն անընդունելի է համարում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում որևէ երկակի դիրքորոշման որդեգրումը. ՀՀ ԱԳՆ

Ապրիլ 24, 2019 09:05 Գործընկեր երկրների հետ ԵՄ բանակցվող տեքստերը հրապարակային չեն։
Հայ համայնքին զայրացրել է Հայոց ցեղասպանության տարելիցին Ավստրալիայի վարչապետի հայտարարությունը

Հայ համայնքին զայրացրել է Հայոց ցեղասպանության տարելիցին Ավստրալիայի վարչապետի հայտարարությունը

Ապրիլ 24, 2019 08:19 Խուսափում է հստակ ձևակերպումներ ու գնահատականներ տալ:
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցն է (տեսանյութ)

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցն է (տեսանյութ)

Ապրիլ 24, 2019 07:04 Զանգվածային կոտորածների ու տեղահանությունների զոհ դարձավ 1,5 մլն հայ։