Քաղաքական

Ապրիլ 15, 2019 16:05

Միհրան Պողոսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել ՀՔԾ-ն

Միհրան Պողոսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել ՀՔԾ-ն

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

Ինչպես տեղեկացրին ՀՔԾ ըստ մեղադրանքի` Միհրան Պողոսյանը, 2008թ. հունիսի 11-ից զբաղեցնելով ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը, իր անձնական անվտանգությունն ապահովող անձին նշանակել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի առաջին կարգի խորհրդատուի, իսկ անձնական վարորդին` նույն բաժնի առաջատար խորհրդատուի պաշտոնին: Նրանք, որպես նշված բաժնի աշխատակիցներ, փաստացի աշխատանքի չեն հաճախել և համապատասխան պաշտոններից բխող պարտականություններ չեն իրականացրել, այլ կատարել են Միհրան Պողոսյանի անձնական բնույթի հանձնարարությունները, սակայն վերջինիս հանձնարարությամբ ստացել են աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ՝ ընդհանուր 44.199.463 ՀՀ դրամի չափով:

Արդյունքում` Միհրան Պողոսյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գումար` 44.199.463 ՀՀ դրամ:

Բացի այդ, Միհրան Պողոսյանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, շահադիտական դրդումներով, օրենքով և կառավարության որոշումներով նախատեսված պահանջների խախտմամբ, ապրանքներ ձեռք բերելու և ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել վստահելի անձանց միջոցով իր կողմից կառավարվող, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ:

Այսպես, Միհրան Պողոսյանը 2011-2016թթ-ի ընթացքում իրեն վստահված պետական միջոցներով ԴԱՀԿ ծառայության կարիքների համար նախատեսված գնման գործընթացում իր կողմից 1997թ.-ին հիմնադրված, այնուհետև իբրև այլ կազմակերպությանը վաճառված, սակայն փաստացի իր կողմից կառավարվող` առևտրային գործունեություն իրականացնող «Քեթրին գրուպ» ՍՊ ընկերությունից ձեռք է բերել ընդհանուր 211.158.000 ՀՀ դրամ արժողությամբ 32 հատ «Բիդ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից 20 հատը՝ նույն ժամանակահատվածում իրական իրացման արժեքից շուրջ 20.000.000 ՀՀ դրամ ավելի բարձր գնով, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Ավելին, 2011թ.-ին Միհրան Պողոսյանը օտարերկրյա քաղաքացիների միջոցով Պանամայի Հանրապետությունում հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող «Հոփքինթեն թրեյդինքգ ինքորփորեյթիդ» և «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» ընկերությունները, իսկ նույն տարվա հոկտեմբեր ամսին նրա անմիջական մասնակցությամբ ընկերությունների օտարերկրացի տնօրենների փոխարեն համապատասխան պաշտոններում նշանակվել են Միհրան Պողոսյանի մտերիմ անձինք: Այնուհետև Միհրան Պողոսյանը վստահված անձանց միջոցով մասնակցել է Պանամայի օֆշորային գոտում գրանցված վերոհիշյալ կազմակերպությունների կառավարմանը, ինչի արդյունքում վերջիններս Հայաստանում հիմնադրել են այլ ընկերություններ, այդ թվում՝ «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ն:

Միհրան Պողոսյանը, ի պաշտոնե արտոնություններ և առավելություններ տրամադրելու եղանակով հովանավորելով նշված կազմակերպությանը, 2014թ. ապրիլի 17-ին փաստացի իր կողմից կառավարվող «Բեսթ ռեալթի» ՍՊ ընկերության հետ կնքել է անշարժ և շարժական գույքի գնահատման պայմանագիր, որի հիման վրա ընկերությունը 2014-2016թթ անշարժ և շարժական գույքի գնահատման ծառայություններ է մատուցել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը` Միհրան Պողոսյանի հովանավորչությամբ կատարելով գույքի գնահատումների գերակշիռ մասը, որի արդյունքում ՀՀ պետական բյուջեի՝ հարկադիր կատարման ծառայությանը հատկացված միջոցներից վերոհիշյալ ժամանակահատվածում նշվածկազմակերպությանը վճարվել է 43.890.000 ՀՀ դրամ գումար:

13.04.2019թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործով նշանակվել են ֆինանսատնտեսական ստուգումներ և փորձաքննություններ` հնարավոր այլ չարաշահումները բացահայտելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս խորագրի վերջին նյութերը

Ադեկվադի անդամներն ազատ են արձակվել (տեսանյութ, լրացված)

Ադեկվադի անդամներն ազատ են արձակվել (տեսանյութ, լրացված)

Հունիս 15, 2019 20:16 Գերուժեղացված ծառայություն և անձնագրերի ստուգում։
ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացվել է խորհրդակցություն

ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացվել է խորհրդակցություն

Հունիս 15, 2019 13:30 Ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ են տրվել։
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց

Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց

Հունիս 15, 2019 13:10 Հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ։
Գագիկ Ծառուկյանը երկրորդ անգամ է հրավիրվել հարցաքննության. ՔԿ

Գագիկ Ծառուկյանը երկրորդ անգամ է հրավիրվել հարցաքննության. ՔԿ

Հունիս 15, 2019 13:00 Գրությունն ուղարկվել է Ազգային ժողով:
Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ

Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ

Հունիս 15, 2019 11:00 Վիճակը միջին ծանրության է։
Ռոբերտ Քոչարյանը` դատավորին. «Ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս» (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանը` դատավորին. «Ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս» (տեսանյութ)

Հունիս 14, 2019 17:39 «Այս գործը կարելու համար մարդիկ հետագայում պատասխանատվության են ենթարկվելու»։
Մի ոտքով մնալով հին Հայաստանում՝ վարչապետը նոր Հայաստան չստացավ․ քաղաքագետ

Մի ոտքով մնալով հին Հայաստանում՝ վարչապետը նոր Հայաստան չստացավ․ քաղաքագետ

Հունիս 14, 2019 16:15 Մենք հիմա հայտնվել ենք պառակտված Հայաստանում, որտեղ առկա հակասությունները շատ ավելի խորքային են:
Գագիկ Ծառուկյանը վիրավորական է համարում իրեն հարցաքննության հրավիրելու ծանուցագիր ուղարկելը

Գագիկ Ծառուկյանը վիրավորական է համարում իրեն հարցաքննության հրավիրելու ծանուցագիր ուղարկելը

Հունիս 14, 2019 16:10 «Թող ուղարկեն նրան, ում պետք է, և գործը բացահայտեն»:
Մեկնարկեց Մանվել Գրիգորյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով առաջին դատական նիստը

Մեկնարկեց Մանվել Գրիգորյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով առաջին դատական նիստը

Հունիս 14, 2019 15:20 Համբարձումյանը հայտարարել էր՝ «Մանվելը էրեխեք է բռնաբարել»:
Վերաքննիչ դատարանը մերժել է «1in.am»-ի բողոքը

Վերաքննիչ դատարանը մերժել է «1in.am»-ի բողոքը

Հունիս 14, 2019 14:22 Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հրապարակված տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։
Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու և գործը ՍԴ ուղարկելու դեմ բողոքների քննությունն ընդմիջվեց․ (տեսանյութ)

Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու և գործը ՍԴ ուղարկելու դեմ բողոքների քննությունն ընդմիջվեց․ (տեսանյութ)

Հունիս 14, 2019 11:18 Դատավորին ներկայացված ինքնաբացարկի վերաբերյալ որոշումը կհրապարակվի ժամեր անց։
Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացու վիրավորում ստացել

Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացու վիրավորում ստացել

Հունիս 13, 2019 20:35 ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում:
ԲԴԽ անդամը հրաժարականի դիմում է գրել (լուսանկար)

ԲԴԽ անդամը հրաժարականի դիմում է գրել (լուսանկար)

Հունիս 13, 2019 16:25 Սնանկության դատարանի դատավոր է։
Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ

Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ

Հունիս 13, 2019 16:10 Հանդիպումը տևել է 1 ժամից ավելի։