Քաղաքական

Ապրիլ 15, 2019 16:46

Թող չգրեր դիմում, ի՞նչ անեմ. Փաշինյանը՝ մաքսային ծառայողի ազատման մասին (տեսանյութ)

Թող չգրեր դիմում, ի՞նչ անեմ. Փաշինյանը՝ մաքսային ծառայողի ազատման մասին (տեսանյութ)

Եթե այդպես գնա, հաջորդ բաց նամակը կլինի այն, որ Սերժ Սարգսյանի աշխատանքային իրավունքները խախտել ենք, որովհետև Սահմանադրության համաձայն՝ վարչապետ ընտրվելուց հետո նա մեկ տարի պաշտոնանկության ենթակա չէր. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի՝ իրեն ուղղված բաց նամակին, որում նշվում էր, թե խախտվել է ավտոմաքսատան աշխատակցի իրավունքները:

Հիշեցնենք, որ Նորագավիթի ավտոմաքսատուն այցի ժամանակ սենյակներից մեկում վարչապետը հրահանգել էր, որ այդ սենյակի բոլոր աշխատողները ազատման դիմում գրեն ՀՀ դրոշի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար:

«Ինչի՞ մասին է խոսքը: Այդ միջադեպի հետ կապված կարո՞ղ եք բացատրել, թե ինձ ինչում են մեղադրում և ես ինչի՞ եմ մեղավոր: Ասում են՝ այ Նիկոլը մեծամտացել է, մաքսայինին ասում է, որ վարչապետը մոտենում է, այդպես չեն դիմավորում վարչապետին: Եթե վարչապետի մոտենալն է այդպիսի արձագանք առաջացնում, հիմա շարքային քաղաքացու մոտենալը որևէ այդպիսի արձագանք կառաջացնի՞: Բա էդ մաքսային մարմիններից, որ այդքան բողոքում են, հարյուրավոր նամակներ ենք ստանում, բա ինչի՞ մասին է խոսքը: Օրինակ՝ պետական բազմաթիվ մարմիններ կան, որտեղ քաղաքացու մուտք գործելը որևէ ռեակցիա չի առաջացնում»,-ասաց վարչապետը:

Դիտարկմանը, թե այդ մաքսայինը, կարծես, քավության նոխազ դարձավ, Փաշինյանն արձագանքեց. «Եղել է փաստ, և փաստին արձագանք: Ես չէի պլանավորել, որ հատուկ պետք է մտնեի այդ սենյակ: Իմիջիայլոց, ես հետագայում հետաքրքրվել եմ՝ մեր հարգարժան քաղաքացին մշտապես աշխատել է ՊԵԿ-ում, մի կարճ ժամանակ աշխատել է ԱԺ-ում և հետ է եկել ՊԵԿ»:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե ստացվում է՝ աշխատողն իր դիմումի համաձայն է դուրս եկել, բայց վարչապետի հորդորն է եղել պատճառը, վարչապետն ասաց. «Բա ի՞նչ անեի: Թող չգրեր դիմում, ես ի՞նչ անեմ: Բայց ես իմ դիրքորոշումն ունեմ, որ այդպիսի մարդիկ չպետք է լինեն համակարգում: Թող ոչ ոք անակնկալի չգա: Ես կարծում եմ, որ պետական դրոշի նկատմամբ վերաբերմունք բարձրացնող ոչ մի ակցիա այդքան արդյունավետ չի եղել, որքան որ եղել է այդ օրվա միջադեպը»:

Նա ասաց, որ հենց այդ օրվանից սկսել է տեղեկատվություն ստանալ, որ ամբողջ պետական համակարգը սկսել է զբաղվել դրոշների նկատմամբ իրենց պատշաճ վերաբերմունքը մշակելով: «Ես կարող եմ ասել՝ իր նպատակին արդեն ծառայել է այդ միջադեպը: Ինչ վերաբերում է աշխատանքային իրավունքին, կարծում եմ՝ լավ մասնագետը Հայաստանում, իսկ այդտեղ լավ մասնագետներ պետք է աշխատեն՝ ենթադրում եմ, աշխատանքի խնդիր չպետք է ունենա: Անընդհատ ասում են՝ քաղաքացի, բայց նախքան քաղաքացի լինելը մեր սիրելի հայրենակիցը ուսադիրներով մարդ է, եթե ուսադիրներով մարդու՝ պետական դրոշի նկատմամբ վերաբերմունք ունենալու կուլտուրան բավարար մակարդակի չէ, ես մնում եմ իմ կարծիքին և հարգում եմ մնացածի կարծիքը»,-եզրափակեց Փաշինյանը:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Հայաստանը կատարել է Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ վճարման մի մասը

Հայաստանը կատարել է Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ վճարման մի մասը

Ապրիլ 24, 2019 20:11 Առաջին փուլում Հայաստանին կմատակարարվի 4 կործանիչ:
Մոսկվայում գտնվող Դավիթ Տոնոյանը մի շարք նոր պայմանավորվածություններ է ձեռք բերել

Մոսկվայում գտնվող Դավիթ Տոնոյանը մի շարք նոր պայմանավորվածություններ է ձեռք բերել

Ապրիլ 24, 2019 18:25 Հանդիպել է «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրենի հետ։
Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ (տեսանյութ)

Ապրիլ 24, 2019 17:35 Լրագրողների բազմաթիվ հարցերին չի պատասխանել։
«1915թ. ապրիլի 24-ը վշտի օր է, որը մեր երկրում մշտապես ընկալվում է որպես սեփական ցավ». Սոլովյով

«1915թ. ապրիլի 24-ը վշտի օր է, որը մեր երկրում մշտապես ընկալվում է որպես սեփական ցավ». Սոլովյով

Ապրիլ 24, 2019 14:47 «Խոնարհվում ենք այս ողբերգության բոլոր զոհերի հիշատակի առաջ»։
Ինչպես է Ռեյգանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)

Ինչպես է Ռեյգանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)

Ապրիլ 24, 2019 12:45 Հռչակագրի հեղինակը Սպիտակ տան աշխատակից Քենեթ Խաչիկյանն էր։
Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Ծիծեռնակաբերդում

Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Ծիծեռնակաբերդում

Ապրիլ 24, 2019 12:35 Երկրում չլինելու դեպքում էլ է դրվել նրա անունից։
1915 թվականին տեղի ունեցածը 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից է. Լին Թրեյսի

1915 թվականին տեղի ունեցածը 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից է. Լին Թրեյսի

Ապրիլ 24, 2019 11:15 ԱՄՆ–ը չի ժխտում պատմական իրողությունը։
Նիկոլա Ազնավուրը կոչ արեց գալ Հայաստան ու երկիրը դարձնել ավելի բարգավաճ

Նիկոլա Ազնավուրը կոչ արեց գալ Հայաստան ու երկիրը դարձնել ավելի բարգավաճ

Ապրիլ 24, 2019 11:03 «Զգացի այն, ինչ զգացել եմ հորս կողքին լինելով»:
Հայաստանն անընդունելի է համարում ԼՂ հակամարտության կարգավորման  հարցում որևէ երկակի դիրքորոշման որդեգրումը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանն անընդունելի է համարում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում որևէ երկակի դիրքորոշման որդեգրումը. ՀՀ ԱԳՆ

Ապրիլ 24, 2019 09:05 Գործընկեր երկրների հետ ԵՄ բանակցվող տեքստերը հրապարակային չեն։
Հայ համայնքին զայրացրել է Հայոց ցեղասպանության տարելիցին Ավստրալիայի վարչապետի հայտարարությունը

Հայ համայնքին զայրացրել է Հայոց ցեղասպանության տարելիցին Ավստրալիայի վարչապետի հայտարարությունը

Ապրիլ 24, 2019 08:19 Խուսափում է հստակ ձևակերպումներ ու գնահատականներ տալ:
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցն է (տեսանյութ)

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցն է (տեսանյութ)

Ապրիլ 24, 2019 07:04 Զանգվածային կոտորածների ու տեղահանությունների զոհ դարձավ 1,5 մլն հայ։