Լրահոս

Ապրիլ 15, 2019 21:31

Սևանի թերակղզում 26-ամյա երիտասարդին սպանած վրացի ամուսինները խեղդամահ են արել նաև 71-ամյա մի կնոջ

Սևանի թերակղզում 26-ամյա երիտասարդին սպանած վրացի ամուսինները խեղդամահ են արել նաև 71-ամյա մի կնոջ

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է Գեղարքունիքի մարզում 2018թ. մայիսի 31-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է նույն անձանց կողմից առերևույթ կատարված մեկ այլ սպանություն ևս:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է 26-ամյա երիտասարդի սպանությունը: Երկու անձի մեղադրանքներ էին առաջադրվել, ևս մեկի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, ով հայտնաբերվել է:

26-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել էր 2018թ. մայիսի 31-ին՝ Սևանի թերակղզուց դեպի Սևանի կառավարական ամառանոց ավտոճանապարհին կայանված «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղին՝ գլխի շրջանում ջնջխված վերքերով:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննությունը շարունակվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում:

Նախաքննությամբ պարզվել էին 26-ամյա երիտասարդի սպանության մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Վրաստանի Հանրապետության երեք քաղաքացիներ:

Մասնավորապես՝ 26-ամյա երիտասարդը, ով Գյումրի քաղաքի բնակիչ էր, դեպքի օրն իր «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայով ծառայություններ է մատուցել օտարերկրացիներին՝ ազգությամբ վրացի ամուսիններին և նրանց ընկերոջը՝ նրանց փոխադրելով Սևան:

Պարզվել է, որ ճանապարհին ուղևորներն ալկոհոլ են օգտագործել, վիճաբանել երիտասարդ վարորդի հետ, որի ժամանակ էլ նրա գլխին քարերով բազմաթիվ հարվածներ են հասցրել՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: Այնուհետև հիշյալ անձինք վերցրել են 26-ամյա վարորդի հեռախոսը, մատից հանել ադամանդե քարով ոսկյա մատանին, որը հետագայում վաճառել են Երևանի առևտրի կենտրոններից մեկում:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ վրացի ամուսինները 2017 թվականի սեպտեմբերի 12-ին Վրաստանից ապօրինի են մուտք գործել ՀՀ տարածք՝ նախնական համաձայնությամբ առանց պատշաճ թույլտվության, շրջանցելով ՀՀ պահպանվող պետական սահմանի անցակետերը:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության հետ համագործակցության և կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է նաև վրացի ամուսինների կողմից կատարված մեկ այլ առանձնապես ծանր հանցագործություն:

Այսպես՝ դեռևս 2018 թվականի հունվարի 15-ին` ժամը 00:00-ի սահմաններում, բնակարանում՝ անկողնում պառկած վիճակում, հայտնաբերվել էր Երևան քաղաքի բնակչուհի, միայնակ բնակվող, 1947թ. ծնված Անահիտ Ալեքսանյանի դին: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ կինը դարձել է սպանության զոհ:

Մասնավորապես՝ նախնական քննության տվյալներով՝ վրացի ամուսինները Հայաստանում բնակվող իրենց ծանոթի միջոցով ծանոթացել են Անահիտ Ալեքսանյանի հետ:

Տեղեկանալով, որ 71-ամյա կինը 2.000 ԱՄՆ դոլար խնայած գումար, ինչպես նաև՝ ոսկյա և արծաթյա զարդեր ունի, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք ծրագրել են հափշտակել դրանք:

2018 թվականի հունվարի 13-ին Անահիտ Ալեքսանյանը վրացի ամուսիններին հրավիրել է իր բնակարան, հյուրասիրել նրանց, միասին օգտագործել են ոգելից խմիչք, որից հետո շահադիտական դրդումներով, զուգորդված ավազակությամբ, ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, 71-ամյա կնոջը խեղդել են:

Տպավորություն ստեղծելու համար, թե, իբր, նա անկողնում պառկած հանկարծամահ է եղել, հանել են նրա հագին եղած հագուստները, նրան պառկեցրել են անկողնում, հագուստը խնամքով դասավորել՝ հետքեր չթողնելու նպատակով օգտագործելով ձեռնոցներ:

Նախաքննության տվյալներով՝ առերևույթ հանցագործություն կատարած անձինք տարեց կնոջ բնակարանից հափշտակել են ընդհանուր 1 891 000 ՀՀ դրամ արժողության ոսկյա և արծաթյա զարդեր, ինչպես նաև՝ այլ իրեր:

Որոշում է կայացվել՝ հիշյալ երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և նախաքննությունը համատեղ շարունակելու վերաբերյալ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ամուսիններին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է. նրանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով (2 դրվագ) և 329-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Երրորդ անձին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքերի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս խորագրի վերջին նյութերը

Գալուստ Սահակյանը չի հետևում ԱԺ աշխատանքներին․ կարծում է, որ այն դեռևս խորհրդարան չէ

Գալուստ Սահակյանը չի հետևում ԱԺ աշխատանքներին․ կարծում է, որ այն դեռևս խորհրդարան չէ

Ապրիլ 24, 2019 20:34 «Ժողովրդի մեծ մասը ընտրել է Նիկոլին, իրենք էլ եկել են խորհրդարան»։
Հայաստանը կատարել է Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ վճարման մի մասը

Հայաստանը կատարել է Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ վճարման մի մասը

Ապրիլ 24, 2019 20:11 Առաջին փուլում Հայաստանին կմատակարարվի 4 կործանիչ:
Մի որբի պատմություն. ինչո՞ւ Ղևոնդ պապը չէր սիրում պատմել որբանոցի մասին

Մի որբի պատմություն. ինչո՞ւ Ղևոնդ պապը չէր սիրում պատմել որբանոցի մասին

Ապրիլ 24, 2019 19:04 Շատերի ճակատագրերը հենց այս որբանոցները «գրեցին»:
Մոսկվայում գտնվող Դավիթ Տոնոյանը մի շարք նոր պայմանավորվածություններ է ձեռք բերել

Մոսկվայում գտնվող Դավիթ Տոնոյանը մի շարք նոր պայմանավորվածություններ է ձեռք բերել

Ապրիլ 24, 2019 18:25 Հանդիպել է «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրենի հետ։
Միհրան Պողոսյանը ՌԴ-ից քաղաքական ապաստան է խնդրել

Միհրան Պողոսյանը ՌԴ-ից քաղաքական ապաստան է խնդրել

Ապրիլ 24, 2019 18:19 Օրերս ձերբակալվել էր ՌԴ իրավապահների կողմից։
Թրամփն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին օգտագործեց «Մեծ Եղեռն» եզրույթը

Թրամփն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին օգտագործեց «Մեծ Եղեռն» եզրույթը

Ապրիլ 24, 2019 18:00 1915 թվականից սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիներին մեկ ու կես միլիոն հայեր աքսորվեցին, սպանվեցին կամ մահվան երթի դուրս եկան:
Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ (տեսանյութ)

Ապրիլ 24, 2019 17:35 Լրագրողների բազմաթիվ հարցերին չի պատասխանել։
Բաղաբերդ և Ձորք թաղամասերի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Բաղաբերդ և Ձորք թաղամասերի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Ապրիլ 24, 2019 16:55 Պլանային աշխատանքներ կատարելու նպատակով։
Հիշելը պարտադիր է անցյալի սխալները չկրկնելու համար. ԵԺԿ նախագահ

Հիշելը պարտադիր է անցյալի սխալները չկրկնելու համար. ԵԺԿ նախագահ

Ապրիլ 24, 2019 16:24 Ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցին։
Ծիծեռնակաբերդ էր եկել Ցեղասպանությունը վերապրած Եպրաքսիա Գևորգյանը

Ծիծեռնակաբերդ էր եկել Ցեղասպանությունը վերապրած Եպրաքսիա Գևորգյանը

Ապրիլ 24, 2019 15:55 Նրան մայրը փախցրել էր Արևմտյան Հայաստանից:
Հայտնի են «Ավրորա» մարդասիրական մրցանակի 2019-ի հավակնորդները

Հայտնի են «Ավրորա» մարդասիրական մրցանակի 2019-ի հավակնորդները

Ապրիլ 24, 2019 15:36 Դափնեկիրը կստանա մեկ միլիոն դոլար մրցանակ: 
Լարված իրավիճակ Թբիլիսիում․ Թուրքիայի դեսպանատան առջև տոնական միջոցառում՝ «Պահանջում և հատուցում» ակցիայի ֆոնին (տեսանյութ)

Լարված իրավիճակ Թբիլիսիում․ Թուրքիայի դեսպանատան առջև տոնական միջոցառում՝ «Պահանջում և հատուցում» ակցիայի ֆոնին (տեսանյութ)

Ապրիլ 24, 2019 15:15 Մի կողմից վիրահայերի բողոքի ցույցն էր, մյուս կողմից՝ դեսպանատան տոնական միջոցառումը: