Հակառակորդը Նախիջևանից կրակել է Ելփին գյուղի ուղղությամբ

Հակառակորդը Նախիջևանից կրակել է Ելփին գյուղի ուղղությամբ

Հուլիս 17, 2019 12:25 Փամփուշտը կպել է բնակիչներից մեկի տանիքին:
Մերժել ու մոռանալ Նաիրի Հունանյանին

Մերժել ու մոռանալ Նաիրի Հունանյանին

Հուլիս 17, 2019 11:00 Մենք ռեսուրս չունենք իրար միս ուտելու, ինչպես նաև չունենք ռեսուրս լճացած երկիր ունենալու։

Քաղաքական

Ապրիլ 16, 2019 10:55

«Արարատցեմենտ» տանող ճանապարհը կրկին փակ է. աշխատակիցները գիշերել են այնտեղ

«Արարատցեմենտ» տանող ճանապարհը կրկին փակ է. աշխատակիցները գիշերել են այնտեղ

«Արարատցեմենտ» գործարան տանող ճանապարհը կրկին փակ է, աշխատակիցները շարունակում են երեկ սկսած բողոքի ակցիան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց աշխատակիցներից Հենրիկ Խեչումյանը:

«Մենք գիշերել ենք այստեղ, պահանջը նույնն է՝ հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ: Չնայած մեզ երեկ երեկոյան առաջարկել են պատռել աշխատանքից ազատվելու ծանուցագրերը, քանի որ որոշել են չեղարկել դրանք և վերադառնալ աշխատանքի, սակայն վստահ չենք, որ մի քանի օր հետո նորից նույն խնդրի առաջ չեն կանգնի:

Անձամբ Գագիկ Ծառուկյանը թող գա մեզ այդ մասին ասի: Բայց ասեմ՝ նրան էլ այդքան չենք վստահում: Մեզ կոնկրետ երաշխիքներ են պետք»,- նշեց նա:

Հենրիկ Խեչումյանն ասաց, որ տնօրինությունը խոստացել է, որ Գագիկ Ծառուկյանի հետ կհանդիպեն ապրիլի 17-ին:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակին վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքին՝ գործարանի աշխատակիցը նշեց.

«Վարչապետը ճիշտ է արձագանքել, որքան գիտեմ, ասել է՝ գործատուի ու աշխատողների գործն է, այլ բան չէր էլ կարող ասել, պետք էլ չէր, որ վարչապետը կամ իշխանական թևից այլ անձիք արձագանքեին: Ունենք տարածքից պատգամավոր՝ Սոս Ավետիսյանը, որը ողջունել է մեր ակցիան»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն 1000-ից ավելի աշխատակիցներին հայտնել էր, որ աշխատանքից ազատման ծանուցագրեր են բաժանվելու: Երեկ առավոտյան աշխատակիցները հրաժարվել են վերցնել ծանուցագրերը, արտադրամասի պետերի մի մասն էլ հրաժարվել է դրանք բաժանել աշխատակիցներին: Նրանք գործարան տանող ճանապարհը փակել էին՝ ի նշան բողոքի:

Գործարանի աշխատակիցները ցեմենտարտադրության ոլորտում տեղի ունեցած զարգացումների հնարավոր պատճառ են համարում ՀՀ կառավարության` ներկրվող ցեմենտի մաքսատուրքն ավելացնելու որոշումը:

Այս խորագրի վերջին նյութերը

Կա իշխանության ռեյտինգի անկում, չի կարելի կատարյալ հիմարի տեղ դնել ժողովրդին. հոգեբան

Կա իշխանության ռեյտինգի անկում, չի կարելի կատարյալ հիմարի տեղ դնել ժողովրդին. հոգեբան

Հուլիս 17, 2019 12:39 Այն, ինչ այսօր կատարում է իշխանությունը՝ աբսուրդ է։
Ազգային ժողովը քննարկում է Սևանա լճի հիմնախնդիրները (ուղիղ միացում)

Ազգային ժողովը քննարկում է Սևանա լճի հիմնախնդիրները (ուղիղ միացում)

Հուլիս 17, 2019 12:15 «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները»։
Արդարադատության նոր փոխնախարար է նշանակվել

Արդարադատության նոր փոխնախարար է նշանակվել

Հուլիս 17, 2019 11:55 Քննչական ծառայության Իրավական ապահովման և արտաքին կապերի բաժնի պետը: 
ՍԴ անդամների դեմ իշխանությունը գործի է դրել ռեպրեսիվ ողջ մեխանիզմը․ Արփինե Հովհաննիսյան

ՍԴ անդամների դեմ իշխանությունը գործի է դրել ռեպրեսիվ ողջ մեխանիզմը․ Արփինե Հովհաննիսյան

Հուլիս 17, 2019 09:26 Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը վճռաբեկ բողոք է ներկայացրել Սահմանադրական դատարան դիմելու որոշման բեկանման դեմ

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը վճռաբեկ բողոք է ներկայացրել Սահմանադրական դատարան դիմելու որոշման բեկանման դեմ

Հուլիս 16, 2019 20:40 Մինչ այդ վճռաբեկ բողոքներ են ներկայացվել կալանքը վերացնելու վերաբերյալ։
Հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Հուլիս 16, 2019 15:00 Ադրբեջանական կողմի զորավարժությունների ժամանակ։
Ընթանում է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով նիստը (տեսանյութ)

Ընթանում է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով նիստը (տեսանյութ)

Հուլիս 16, 2019 12:35 Գրիգորյանին այս անգամ էլ դատարան չեն բերել։
«Իմ քայլի» պատգամավորները չեկիստների նման կանգնել էին դատարանների դիմաց. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

«Իմ քայլի» պատգամավորները չեկիստների նման կանգնել էին դատարանների դիմաց. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Հուլիս 15, 2019 21:25 Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունն անակնկալ չէր:
«Ցանկացած պաշտոնյա պետք է զգույշ լինի իր խոսքում». ՄԻՊ

«Ցանկացած պաշտոնյա պետք է զգույշ լինի իր խոսքում». ՄԻՊ

Հուլիս 15, 2019 15:40 Կարող է բացասական ազդեցություն ունենալ երկրի միջազգային վարքի վրա։
«Ես չեմ կարող մնալ իր ղեկավարած կառույցում». Դավիթ Սահակյանցը՝ «Ոսկե ծիրանի» ու կինոգործիչների միությունից հեռանալու մասին

«Ես չեմ կարող մնալ իր ղեկավարած կառույցում». Դավիթ Սահակյանցը՝ «Ոսկե ծիրանի» ու կինոգործիչների միությունից հեռանալու մասին

Հուլիս 15, 2019 13:19 «Քանի տարի է փորձ էր արվում՝ նման ֆիլմեր բերվեին կինոփառատոնի շրջանակներում»: