Աշխարհ

16.04.2019 12:30


Տուսկը կոչ է արել ԵՄ երկրներին՝ օգնել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը

Տուսկը կոչ է արել ԵՄ երկրներին՝ օգնել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը

Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում սկսելով իր ելույթը, կոչ Է արել Եվրամիության բոլոր երկրներին օգնել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես կցանկանայի ֆրանսիական ամբողջ ազգի հետ համերաշխության խոսք ասել, նաեւ՝ որպես Գդանսկի բնակիչ, քաղաք, որը 90 տոկոսով ավերվեց եւ հետո վերականգնվեց: Դուք եւս կվերականգնեք ձեր տաճարը: Ստրասբուրգից՝ ԵՄ-ի ֆրանսիական մայրաքաղաքից, ես կոչ եմ անում ԵՄ-ի բոլոր 28 երկրներին՝ մասնակցել այդ գործին: Ես գիտեմ, որ Ֆրանսիան ինքը կարող Է դա անել, սակայն այստեղ խոսքը չի վերաբերում միայն նյութական օգնությանը»,- հայտարարել Է Տուսկը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը