Հակառակորդը Նախիջևանից կրակել է Ելփին գյուղի ուղղությամբ

Հակառակորդը Նախիջևանից կրակել է Ելփին գյուղի ուղղությամբ

Հուլիս 17, 2019 12:25 Փամփուշտը կպել է բնակիչներից մեկի տանիքին:
Մերժել ու մոռանալ Նաիրի Հունանյանին

Մերժել ու մոռանալ Նաիրի Հունանյանին

Հուլիս 17, 2019 11:00 Մենք ռեսուրս չունենք իրար միս ուտելու, ինչպես նաև չունենք ռեսուրս լճացած երկիր ունենալու։

Լրահոս

Ապրիլ 16, 2019 12:20

Քննչական կոմիտեն Զարթոնք համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրել խոշոր չափերով յուրացում կատարելու համար

Քննչական կոմիտեն Զարթոնք համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրել խոշոր չափերով յուրացում կատարելու համար

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Զարթոնք համայնքի ղեկավարի կողմից առերևույթ յուրացումներ կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել:

2019թ. մարտի 11-ին Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի թվով 6 բնակիչներ դիմում են ներկայացրել ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժին այն մասին, որ Զարթոնք համայնքի ղեկավարը թույլ է տվել մի շարք չարաշահումներ, մասնավորապես՝ յուրացրել է սոցիալական օգնության նպատակով համայնքի բյուջեից դուրս գրված գումարները:

Դիմումի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում Զարթոնք համայնքի նշված բնակիչները, ովքեր 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ են, հաղորդումներ և բացատրություններ են տվել այն մասին, որ համայնքի ղեկավարն իրենց անուններով համայնքի բյուջեից ընդհանուրը 1.100.000 ՀՀ դրամ գումարի չափով օգնություն է դուրս գրել, սակայն իրենցից մեկն ընդհանրապես գումար չի ստացել, իսկ մյուսներն ստացել են ընդհանուրը 300.000 ՀՀ դրամ գումար:

Տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ ART բարեգործական կազմակերպությունից Զարթոնքի համայնքապետարանին է փոխանցվել 400 ԱՄՆ դոլար գումար՝ քառօրյա պատերազմին մասնակցած և վիրավորված երկու զինծառայողների բուժման և հանգստի նպատակով, որը, սակայն, չի փոխանցվել նրանց:

Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժնում 2019թ. մարտի 21-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որն ըստ ենթակայության ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:

Իրականացվել են մի շարք քննչական գործողություններ՝ հարցաքննվել են վկաներ, առերևույթ հանցագործության մասին հաղորդում տված անձինք, կատարվել դիմումատուների կողմից ներկայացված փաստաթղթերի զննություն:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 2019թ. ապրիլի 15-ին համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս խորագրի վերջին նյութերը

«Սևանի՝ ջրիմուռների կուտակման տեղերում լողալ չի կարելի, և դա անհերքելի փաստ է». Գաբրիելյան

«Սևանի՝ ջրիմուռների կուտակման տեղերում լողալ չի կարելի, և դա անհերքելի փաստ է». Գաբրիելյան

Հուլիս 17, 2019 12:55 Ծայրահեղ կարծիքներ են հնչում չիմացության պատճառով։
Կա իշխանության ռեյտինգի անկում, չի կարելի կատարյալ հիմարի տեղ դնել ժողովրդին. հոգեբան

Կա իշխանության ռեյտինգի անկում, չի կարելի կատարյալ հիմարի տեղ դնել ժողովրդին. հոգեբան

Հուլիս 17, 2019 12:39 Այն, ինչ այսօր կատարում է իշխանությունը՝ աբսուրդ է։
Մայր ու դուստր որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ)

Մայր ու դուստր որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ)

Հուլիս 17, 2019 12:30 39-ամյա Մարո և 17-ամյա Սյուզաննա Դիասամիձեները։
Հակառակորդը Նախիջևանից կրակել է Ելփին գյուղի ուղղությամբ

Հակառակորդը Նախիջևանից կրակել է Ելփին գյուղի ուղղությամբ

Հուլիս 17, 2019 12:25 Փամփուշտը կպել է բնակիչներից մեկի տանիքին:
Ազգային ժողովը քննարկում է Սևանա լճի հիմնախնդիրները (ուղիղ միացում)

Ազգային ժողովը քննարկում է Սևանա լճի հիմնախնդիրները (ուղիղ միացում)

Հուլիս 17, 2019 12:15 «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները»։
Տղա ջան, ո՞վ է ձեզ թույլ տվել նման կերպ խոսել, ներողություն խնդրեք. Սամվել Գրիգորյանը՝ պատգամավորին

Տղա ջան, ո՞վ է ձեզ թույլ տվել նման կերպ խոսել, ներողություն խնդրեք. Սամվել Գրիգորյանը՝ պատգամավորին

Հուլիս 17, 2019 12:05 Շոու-բիզնեսի ներկայացուցիչներին հորդորել էր «առանց ավելորդ թպրտալու» հարկերը վճարել։
Արդարադատության նոր փոխնախարար է նշանակվել

Արդարադատության նոր փոխնախարար է նշանակվել

Հուլիս 17, 2019 11:55 Քննչական ծառայության Իրավական ապահովման և արտաքին կապերի բաժնի պետը: 
Վենետի՜կ, Վենետի՜կ․ մեզ Վիետնամում էլ վատ չէին կերակրում 7or TV

Վենետի՜կ, Վենետի՜կ․ մեզ Վիետնամում էլ վատ չէին կերակրում 7or TV

Հուլիս 17, 2019 11:25 Այսքանից հետո էլ ինչպե՞ս հոգեխանգարմունքի չենթարկվեին քայլարածներն ու հատկապես դրանց ղեկավարը:
Մասիս քաղաքում այրվել է մոտ 20 հա ցորենի հնձած արտ (տեսանյութ)

Մասիս քաղաքում այրվել է մոտ 20 հա ցորենի հնձած արտ (տեսանյութ)

Հուլիս 17, 2019 10:40 Բարդության «Թիվ 2 կանչով» մեկնել է 2 մարտական հաշվարկ:
Մոտ 16.92 հա խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել

Մոտ 16.92 հա խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել

Հուլիս 17, 2019 10:35 Մեկուսացրել են և մարել:
Բռնել են 1 գյուրզա, 2 սահնօձ, 1 շահմար տեսակի օձ 

Բռնել են 1 գյուրզա, 2 սահնօձ, 1 շահմար տեսակի օձ 

Հուլիս 17, 2019 10:30 Տեղափոխել են անվտանգ տարածք։
ՍԴ անդամների դեմ իշխանությունը գործի է դրել ռեպրեսիվ ողջ մեխանիզմը․ Արփինե Հովհաննիսյան

ՍԴ անդամների դեմ իշխանությունը գործի է դրել ռեպրեսիվ ողջ մեխանիզմը․ Արփինե Հովհաննիսյան

Հուլիս 17, 2019 09:26 Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ։
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Հուլիս 17, 2019 08:30 Հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն։
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Հուլիս 17, 2019 07:59 Երկարատև հիվանդությունից հետո։
Երեք ծովերից հավասարապես հեռու

Երեք ծովերից հավասարապես հեռու

Հուլիս 17, 2019 07:48 Ամենատարօրինակն այն է, որ 2019թ. արտահանման բոլոր տվյալներով՝ ձկան «գրաֆիկը» գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշները։
Հեռուստաաշտարակի հարևանութամբ ցեմենտ տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է

Հեռուստաաշտարակի հարևանութամբ ցեմենտ տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է

Հուլիս 16, 2019 21:06 Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Հուլիսի 22-ից Արարատի մարզի Բուրաստան համայնքի տարածքում կգործարկվի արագաչափ սարք

Հուլիսի 22-ից Արարատի մարզի Բուրաստան համայնքի տարածքում կգործարկվի արագաչափ սարք

Հուլիս 16, 2019 20:57 Wստիկանությունը հորդորում է պահպանել երթևեկության կանոնները: