Քաղաքական

Ապրիլ 16, 2019 12:55

Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով նիստը (տեսանյութ)

Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով նիստը (տեսանյութ)

Գործարար Սիլվա Համբարձումյանն ու նրա ներկայացուցիչն այսօր` ապրիլի 16-ին, չէին ներկայացել Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով նախնական դատական նիստին:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը հայտարարեց, որ պատասխանողը պատշաճ ծանուցված չէ դատական նիստի օրվա և ժամի մասին: Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը դատարանին տրամադրեց Համբարձումյանի հաշվառման վայրի երկու հասցեներ` նրան պատշաճ ծանուցելու համար: Դատարանը որոշում կայացրեց Համբարձումյանին պատշաճ ծանուցելու համար դատական նիստը հետաձգել և նշանակել սեպտեմբերի 26-ին:

Նշենք, որ երկրորդ նախագահի ներկայացուցիչները դիմել են դատարանին՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու եւ երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով:

Հայցադիմում ներկայացնելու հիմք է հանդիսացել Սիլվա Համբարձումյանի կողմից 2018 նոյեմբերի 2–ին «Հայացք» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ հնչեցված հետեւյալ արտահայտությունը․ «Ես 2008 թվականին խոշոր գործարք եմ արել արաբների հետ եւ ինձ չխանգարելու համար վճարել եմ Հանրապետության նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին»։

Ավելի ուշ Համբարձումյանը հերքել էր իր այս հայտարարությունը` ասելով, որ գումարը տվել է գործարար Սամվել Մայրապետյանին, իսկ թե նա ում է փոխանցել, տեղյակ չէ։ Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Մայրապետյանի նկատմամբ կաշառքի մեղադրանքներն առաջադրվել էին հենց Սիլվա Համբարձումյանի ցուցմունքների հիման վրա։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը

«Գոլդեն Փելես» հյուրանոցը փակվեց․ 50 աշխատակից համալրեց գործազուրկների շարքը

«Գոլդեն Փելես» հյուրանոցը փակվեց․ 50 աշխատակից համալրեց գործազուրկների շարքը

Ապրիլ 22, 2019 16:52 Արմեն Ավետիսյանը հյուրանոցը նվիրել էր պետությանը։
Սանասարյանի պաշտպանները դիմել են գլխավոր դատախազին

Սանասարյանի պաշտպանները դիմել են գլխավոր դատախազին

Ապրիլ 22, 2019 16:36 Նպատակ ունեն փոխել նախաքննական մարմնի որոշումը:
ԱԺ նախագահն արդարացված է համարում Քաղաքացու օրը նշելու համար հատկացված 124 մլն դրամը

ԱԺ նախագահն արդարացված է համարում Քաղաքացու օրը նշելու համար հատկացված 124 մլն դրամը

Ապրիլ 22, 2019 15:54 Հասարակության մեջ արժեհամակարգային խնդիրներ ունենք։
Նիկոլ Փաշինյանն այցելել է ԵՊՀ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն այցելել է ԵՊՀ (տեսանյութ)

Ապրիլ 22, 2019 14:20 Հանդիպել է Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների հետ: 
«Դավիթ Սանասարյանի իրավունքն է պնդել, որ գործը շինծու է». Ա. Միրզոյան (տեսանյութ)

«Դավիթ Սանասարյանի իրավունքն է պնդել, որ գործը շինծու է». Ա. Միրզոյան (տեսանյութ)

Ապրիլ 22, 2019 14:10 Ցանկացած պարագայում հեղափոխության վարկանիշը միայն կավելանա։
Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

Ապրիլ 22, 2019 13:20 Դատավորն այլ հիմք է նշել։
«Հեռուստացույցը ստիպված եղա կանխիկով գնել». Ա. Միրզոյան (տեսանյութ)

«Հեռուստացույցը ստիպված եղա կանխիկով գնել». Ա. Միրզոյան (տեսանյութ)

Ապրիլ 22, 2019 13:10 «Հիմա էլ ապառիկներ ու վարկեր ունեմ»։
ԱԺ նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ

ԱԺ նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ

Ապրիլ 22, 2019 11:10 Oրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր:
Միհրան Պողոսյանը ձերբակալվել է ՌԴ իրավապահների կողմից

Միհրան Պողոսյանը ձերբակալվել է ՌԴ իրավապահների կողմից

Ապրիլ 21, 2019 21:17 Նրա արտահանձնումը Հայաստան ընթացքի մեջ է:
Հարուցվել է քրեական գործ Լևոն Երանոսյանի ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ Լևոն Երանոսյանի ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ

Ապրիլ 21, 2019 16:49 Քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտե` նախաքննության:
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հանդիպել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատարի հետ

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հանդիպել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատարի հետ

Ապրիլ 20, 2019 21:12 Քննարկել են մարտական պատրաստության միջոցառումների կազմակերպման հարցեր:
Նիկոլ Փաշինյանը Հանրային խորհրդին առաջարկել է քննարկել Արցախյան հարցը

Նիկոլ Փաշինյանը Հանրային խորհրդին առաջարկել է քննարկել Արցախյան հարցը

Ապրիլ 20, 2019 20:51 Նաև ձևակերպել համազգային դիրքորոշում։
Թորոսյանն իր դեմ հնարավոր մեղադրանք առաջադրելու հարցին ժպիտով պատասխանեց (տեսանյութ)

Թորոսյանն իր դեմ հնարավոր մեղադրանք առաջադրելու հարցին ժպիտով պատասխանեց (տեսանյութ)

Ապրիլ 20, 2019 14:35 Հայաստանում մենաշնորհներով զբաղվում է ՏՄՊՊՀ-ն։
Դավիթն իմ ընկերն է, բայց Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան․ Նիկոլ Փաշինյան

Դավիթն իմ ընկերն է, բայց Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան․ Նիկոլ Փաշինյան

Ապրիլ 20, 2019 14:25 Ժողովրդին դավաճանելու տրամաբանությամբ։