Քաղաքական

16.04.2019 15:25


Նախագահի նստավայրը հնարավոր է՝ կոչվի Հանրապետության տուն

Նախագահի նստավայրը հնարավոր է՝ կոչվի Հանրապետության տուն

Նախագահականից քաղաքապետարան գրություն են ուղարկել, որ նախագահ Արմեն Սարգսյանը ցանկանում է իր նստավայրին անուն տալ: Նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը գրավոր դիմել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որ նախագահի նստավայրն անվանվի Հանրապետության տուն:

Նախագիծը Երեւանի ավագանու մշակույթի, կթության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկելու է առաջիկա ուրբաթ օրը, որից հետո նախագիծն ընդգրկվելու է Երեւանի ավագանու նիստի օրակարգ: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում փոխանցեց Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, մշակույթի, կթության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով անդամ Լեւոն Զաքարյանը:

«Նախագահականից է եկել առաջարկը, քանի որ այնտեղ՝ Բաղրամյան 26-ում, եղել է երկու շինություն՝ նախագահի նստավայրը եւ բնակելի շենք: Ես ոնց հասկացա՝ քաղաքապետի որոշմամբ՝ նախագահի նստավայրին նոր հասցե է տրվել՝ Բաղրամյան 26/1: Նաեւ նախագահն առաջարկում է այդ շենքին տալ անվանում, մասնավորապես՝ որ ավագանու որոշմամբ տրվի Հանրապետության տուն անուն»,- նշեց Լեւոն Զաքարյանը: Ավագանու անդամը դժվարացավ ասել, թե հանձնժողովում այս նախագիծն ինչ եզրակացություն է ստանալու:

Աղբյուրը՝ factor.am

Այս խորագրի վերջին նյութերը