Լրահոս

17.04.2019 19:45


Բաղրամյան 26-ում նախատեսվում են նորոգման աշխատանքներ

Բաղրամյան 26-ում նախատեսվում են նորոգման աշխատանքներ

ՀՀ նախագահի նստավայրում՝ Բաղրամյան 26-ում ընթացիկ նորոգման աշխատըանքներ իրականացնելու նպատակով կառավարությունը կքննարկի անհրաժեշտ միջոցներ հատկացնելու հարցը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության ապրիլի 18-ի նիստի օրակարգում:

2019 թվականի մարտի 1-ից ՀՀ նախագահի աշխատակազմը Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա 47 հասցեից տեղափոխվել և իր գործունեությունն իրականացնում է Մարշալ Բաղրամյանի պողոտա 26 հասցեում:

Ըստ հիմնավորման, աշխատակազմն ուսումնասիրել է նշված հասցեում գտնվող վարչական շենքի վիճակը, պահպանման և շահագործման խնդիրները, կազմել թերությունների ակտեր, ինչպես նաև տարածքների մաքրման ծառայությունների ձեռքբերման նպատակով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով կազմակերպել է համապատասխան գնման գործընթաց:

«Ուսումնասիրությունների արդյունքում նպատակահարմար է համարվել Մարշալ Բաղրամյան պողոտա 26 հասցեում իրականացնել վարչական շենքի ընդհանուր օգտագործման ենթակա տարածքների ընթացիկ նորոգման աշխատանքներ, իսկ տարածքների մաքրության ապահովումն իրականացնել նախապես կազմակերպված գնման գործընթացի արդյունքում հաղթող ճանաչված ընկերության միջոցով: Նշված ծախսերը միասին կազմում են 40 մլն դրամ, որն առաջարկվում է ուղղել համապատասխան հոդվածներին` «Այլ ծախսեր» հոդվածից նվազեցում կատարելու միջոցով»,-նշված է հիմնավորման մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը