Քաղաքական

18.04.2019 11:30


«Կարևորը դատարկ-դատարկ խոսելը չէ». Ծառուկյանը՝ ԱԺ-ում ելույթ չունենալու մասին (տեսանյութ)

«Կարևորը դատարկ-դատարկ խոսելը չէ». Ծառուկյանը՝ ԱԺ-ում ելույթ չունենալու մասին (տեսանյութ)

Կարևորը դատարկ-դատարկ խոսելը չէ, մարդիկ այսօր գործի են սպասում: factor.am–ի փոխանցմամբ՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանի այն մեղադրանքներին, որ նա հաճախակի ելույթ չի ունենում:

«Այդ մարդն իրական կյանքում ոչ մի բան չի արել, տասը տարի լրագրող է աշխատել: Այդ մարդն իրավունքն ունի՞ Ծառուկյանի անունը տալու: Նա պետք է հասկանա, թե ինչ է ասում: Ժողովուրդը դատարկ-դատարկ խոսելով չի բավարարվում, պետք է գործ անել»,- ասաց նա:

Մանրամասները՝ factor.am–ի տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը