Կարծիք

Ապրիլ 19, 2019 11:45

«Թավշյա» կոռուպցիայի «հեղափոխական» դեմքը

«Թավշյա» կոռուպցիայի «հեղափոխական» դեմքը

Հեղափոխականը և կոռուպցիոները շատ հաճախ հոմանիշներ են, այլ ոչ թե հականիշներ։ Քաղաքական պատմությունից է դա հայտնի։ Օրինակ՝ ֆրանսիական հեղափոխության ոգի համարվող Դանտոնը թալանով էր զբաղված։ Բոլշևիկներն էլ պակասը չէին։ Հեղափոխական Սահակաշվիլու շրջապատի մեծ մասն այժմ Վրաստանի բանտերում է՝ կոռուպցիոն պատմությունների մեջ լինելու հիմքերով։ Հեղափոխական ալիքի վրա իշխանության եկած Պորոշենկոն Ուկրաինայում դարձել է կոռուպցիայի խորհրդանիշը։ Այնպես որ, մեր տնաբույծ հեղափոխականներն իրենց կոռուպցիոն հակվածությամբ օրիգինալ չեն։

Գաղափարների ու սկզբունքների բացակայության պայմաններում փող աշխատելն է դառնում գաղափար։ Այդ գաղափարն ամենագայթակղիչն է ընկալվում անգաղափար հեղափոխականի համար։

Քաղաքական իրավիճակի անխուսափելի փոփոխությունից հետո շատ ավելի սահմռկեցուցիչ կոռուպցիոն պատմություններ են ի հայտ գալու, քան մենք լսում ենք վերջին օրերին՝ հետևելով ԱԱԾ–ի ապահոված լրահոսին։

Չեմ ուզում անմեղության կանխավարկած խախտել, բայց հակված եմ այն տարբերակին, որ նորաթուխները զբաղված են կապիտալի նախնական կուտակմամբ։ Իսկ նրանք, ովքեր այդ գործի մեջ չեն, նեղսրտում են, որ «վերևում» խրախճանք է, իսկ ահա «ներքևում» զրկված են այդ հնարավորությունից։ Խորհրդարանական 88–ի մոտ այս առումով հոգեմաշ վիճակ է։

Երբ մարդը եկամուտների գրեթե զրոյական հայտարարագիր է ներկայացնում, և նրան նշանակում են շատ կարևոր ու բարձր պաշտոնի, ապա մեծ է հավանականությունը, որ նա առաջին հերթին փորձելու է սեփական աղքատությունը հաղթահարել իր գլխում և գրպանում։

Երբ 30–ն անց մարդը որպես արժանիք է ներկայացնում այն, որ աղքատ է և այդ աղքատությունը հրամցնում է որպես իր ազնվության ապացույց, ապա մեծ է հավանականությունը, որ բարձր ու պատասխանատու պաշտոնի անցնելուց հետո ֆաուստյան տարբերակով նա գործարքի կգնա՝ փորձության ենթարկվելով ու փորձանքի առաջ կանգնեցնելով պետությունը։

Երբ մարդը մեծ պաթոսով հայտարարում է, որ մինչև մահ պայքարելու է կոռուպցիայի դեմ, ապա մեծ է հավանականությունը, որ նա դեմագոգ է ու հնարավորության դեպքում մինչև մահ ներգրավված է լինելու կոռուպցիայի մեջ։

Ի դեպ, ամենամեծ կոռուպցիոն պատմությունը սկսվեց «էն գլխից»։ Երբ հեղափոխական դաշինքը շատ թանկարժեք քարոզարշավ անցկացրեց Երևանի ավագանու և ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ։ Որևէ մեկի, այդ թվում՝ պատկան մարմինների մոտ, հարց չառաջացա՞վ, թե որտեղի՞ց «թավշյա» տղաների ու աղջիկների մոտ այդքան գումար։ Չէ՞ որ դրանից ընդամենը մեկ–երկու տարի առաջ նրանք, մեղմ ասած, համեստ բյուջեով էին ընտրարշավ անցկացնում։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Իսկ դուք գիտե՞ք` ովքեր են «Հայաստանի ներքին թշնամիները»

Իսկ դուք գիտե՞ք` ովքեր են «Հայաստանի ներքին թշնամիները»

Հունիս 26, 2019 18:10 Սև ցուցակում հայտնվելու հավանականությունը շատ մեծ է։
Պետության շահը և Նիկոլի շահը

Պետության շահը և Նիկոլի շահը

Հունիս 26, 2019 17:35 Նա ունի այն, ինչին տենչում էր՝ իշխանություն, իսկ մենք ինչ ենք ուզում՝ դեռևս պարզ չի
ՀՀԿ-ն փոխեք ՔՊ-ով, ու պատկերը կամբողջանա

ՀՀԿ-ն փոխեք ՔՊ-ով, ու պատկերը կամբողջանա

Հունիս 26, 2019 11:50 Գևորգյանի մտքերն արդիական են։
«Ասֆալտին փռելու օպերացիան», կարելի է արձանագրել, արդեն սկսված է

«Ասֆալտին փռելու օպերացիան», կարելի է արձանագրել, արդեն սկսված է

Հունիս 26, 2019 10:44 Մոլեգնում է Երևանի փողոցներում՝ Քոչարյանի կողմնակիցներին չեզոքացնելու։
Դատարանը հայտարարեց, որ իր համար Արցախի նախագահ չկա

Դատարանը հայտարարեց, որ իր համար Արցախի նախագահ չկա

Հունիս 26, 2019 10:00 Ռուսների հետ մերձեցումը գուցե ավելի հետաքրքիր է, բայց Արցախի հետ մերձեցումն ավելի կարևոր է։
Վիճակագրությունը՝ որպես հնարք

Վիճակագրությունը՝ որպես հնարք

Հունիս 26, 2019 08:38 Մեր վիճակագիրները փոխել են առաջին եռամսյակի ցուցանիշները։
Անհավատալի հնարքներից զատ մի տարօրինակ փաստ արձանագրենք

Անհավատալի հնարքներից զատ մի տարօրինակ փաստ արձանագրենք

Հունիս 26, 2019 07:46 Այս տարվա ապրիլին արտահանվել է 208․3 մլն դոլարի ապրանք, իսկ մայիսին՝ 208․3 մլն դոլարի։ 
Նախագահ Քոչարյանը միանշանակ ազատվելու է, բայց ձեր արածները չեն մոռացվելու

Նախագահ Քոչարյանը միանշանակ ազատվելու է, բայց ձեր արածները չեն մոռացվելու

Հունիս 25, 2019 21:25 Դուք մտել եք մի խաղ, որում արդեն պարտվել եք։
Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է

Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է

Հունիս 25, 2019 20:15 Այս որոշումը հերթական անգամ ի ցույց է դնում Փաշինյանի իշխանության ռեպրեսիվ բնույթը:
Քոչարյանի ուղերձը և ճշմարտության գինը

Քոչարյանի ուղերձը և ճշմարտության գինը

Հունիս 25, 2019 18:02 Արցախին որպես բեռ մի վերաբերվեք, Արցախը արժեք է։ 
Արմեն Դանիելյանը ՀԱԿ-ի անդամների համար վերածվել է աշխարհի ամենաարդար դատավորի

Արմեն Դանիելյանը ՀԱԿ-ի անդամների համար վերածվել է աշխարհի ամենաարդար դատավորի

Հունիս 25, 2019 17:50 Սրանից տարիներ առաջ դատում էր ՀԱԿ-ի ջահելներին։
Փաշինյանը ռուսներից անձնական վրեժ է լուծում

Փաշինյանը ռուսներից անձնական վրեժ է լուծում

Հունիս 25, 2019 16:05 Մոսկվան Հայաստանում այլ անձի է տեսնում իրեն գործընկեր։
Ռուբեն Ռուբինյանը պիտի վայր դնի մանդատը

Ռուբեն Ռուբինյանը պիտի վայր դնի մանդատը

Հունիս 25, 2019 15:25 Կարող է մի հատ էլ հակահայկական բանաձևի տակ քվեարկել թյուրիմացաբար:
ԵԽԽՎ-ում տեղի ունեցած պատմությունը սյուրռեալիզմ է ու զավեշտալի

ԵԽԽՎ-ում տեղի ունեցած պատմությունը սյուրռեալիզմ է ու զավեշտալի

Հունիս 25, 2019 15:10 Հղի է բավականին ծանր հետևանքներով:
Հերթական պատճառը Հայաստանի միջազգային հեղինակազրկման

Հերթական պատճառը Հայաստանի միջազգային հեղինակազրկման

Հունիս 25, 2019 14:15 Մանկապատանեկան ճամբար եք սարքել Հայաստանը։
Ա՛յ Ռուբո ջան, ո՞նց ես էդ եքա կանաչ ու կարմիր լույսերը խառնել

Ա՛յ Ռուբո ջան, ո՞նց ես էդ եքա կանաչ ու կարմիր լույսերը խառնել

Հունիս 25, 2019 13:48 Չգիտեի՞ր, որ ԵԽԽՎ-ում քվեարկություն փոխելու հնարավորություն չկա։
Տարօրինակ կլիներ, եթե մեր շարիկովները` «հեղափոխական» չալոները, համարժեք արձագանքեին Ռոբերտ Քոչարյանի ասածներին

Տարօրինակ կլիներ, եթե մեր շարիկովները` «հեղափոխական» չալոները, համարժեք արձագանքեին Ռոբերտ Քոչարյանի ասածներին

Հունիս 25, 2019 13:13 Ինքնասպանությանը համարժեք բան՝ ստի, կեղծիքի ալիքի վրա իշխանության եկածների համար։