Լրահոս

19.04.2019 15:29


Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար (տեսանյութ)

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար (տեսանյութ)

«ABBYY»-ի հիմնադիր և տնօրեն, «Band of Angels»-ի անդամ, «Yva.ai»-ի համահիմնադիր, արհեստական բանականության ոլորտում մասնագիտացած գործարար Դավիթ Յանն Ամերիաբանկի նախաձեռնությամբ անցկացրեց վարպետության դաս տարբեր ոլորտների ընկերությունների մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների համար: Սիլիկոնյան հովտի փորձառու մասնագետը ներկայացրեց մի շարք հետաքրքիր թեմաներ, մասնավորապես.

. Մարդկային ռեսուրսների կառավարման նոր մարտահրավերները թվային դարաշրջանում. Սիլիկոնային հովտի փորձը և ոչ միայն

. Արդյունավետության հիմնական ցուցանիշների (KPIs) մութ կողմը`ի՞նչ է թաքնվում դրանց ետևում

. Ի՞նչպես կարող է արհեստական բանականությունը բարլավել մարդկանց կառավարումը

. Պահպանե՞լ, թե ոչ` ո՞ր տվյալներ են կանխատեսում աշխատակցի գերլարվածության ռիսկը և բացահայտում դրա պատճառները:

Այս խորագրի վերջին նյութերը